Սյունեցիները քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ.
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ հունվարի 1-ին իշխանական պատգամավորը եղել է Սյունիքի մարզում։ Եղոյանին մեկ անգամ ևս հիշեցրել են, որ ուրախ չեն իշխանության ներկայացուցչի այցով։ Արման Եղոյանն էլ փորձել է նախ արդարանալ, հետո առաջ է քաշել այն միտքը, թե Սյունիքի մարզի վիճահարույց այդ տարածքները ադրբեջանական կողմինն են։
«Մեզ հայտնի դարձավ, որ Եղոյանը բառացի կրկնել է այն միքտը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել և ապա քննադատությունների պատճառով էջը փակել էր «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանը։ Նիկոլ Փաշինյանի թիմակցի այս խոսքերից հետո մի խումբ արժանապատիվ սյունեցիներ քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ, հիշեցնելով վերջինիս, որ սյունեցիները չեն պատրաստվում ընկրկել, իսկ իշխանական ցանցկացած գործիչ, ով կհամարձակվի նույն թեզն առաջ տանել կարժանանա նույն իրավիճակին։ Եղոյանը գլուխը կախ հեռացել է»,-գրում է կայքը։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ով ինչպես է սիրում Հայաստանը