Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ Միրզոյան Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով Երևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջ ԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է Երևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայով Չինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատար Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Դոնալդ Թրամփը երդվեց և դարձավ ԱՄՆ 47-րդ նախագահը Պուտինը շնորհավորել է Թրամփին Հուսահատ կոչ եմ անում ՔՊ-ին՝ այլ թեկնածու փնտրեք, մարդիկ նայելու են ու հարցեր տան. Գեղամ Նազարյան Դուք հարբեցո՞ղ եք. Գեղամ Նազարյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին Չեմ կարծում՝ ինչ-որ երկրի «դաբրոյով» պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները․ Լևոն Քոչարյանը՝ վարչապետ դառնալու մասին

Սեբաստիա-Րաֆֆի խաչմերուկում բախվել են «Nissan»-ը և «Opel»-ը. վիրավորին հասցրել են հիվանդանոցՀարավային Կորեայի նախագահը լսումներից հետո գնացել է զինվորական հոսպիտալԹրամփը կփորձի համաշխարհային խնդիրները լուծել ագրեսիվ մեթոդներով․ IRNAՆոր Զելանդիայի քաղաքներից մեկի քաղաքապետին զարմացրել են ատոմը պառակտելու մասին Թրամփի խոսքերըԱլեն Սիմոնյանը բացատրել է, թե ինչու Արցախ բառն օգտագործելուց հետո «ուղղեց իր սխալը» և ասաց «Ղարաբաղ»Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցըՀուսով ենք, որ ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից. Արարատ ՄիրզոյանԹեժ մթնոլորտ՝ ԱԺ–ում․ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ, վիճաբանություն սկսվեց (տեսանյութ)Թրամփը իր երդմնակալության արարողության ժամանակ ընտրել է ռուսական գինիՄոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը․ ԼավրովԲայդենին մեղադրում են հարյուր հազարավոր ուկրաինացիների ոչնչացման մեջԱՄՆ-ն դուրս է գալիս ԱՀԿ-ից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրիցԵրևանի ավագանու նիստը չկայացավ, տրանսպորտի թանկացումը մնաց ուժի մեջԻնչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերիցՀերթական աբսուրդ գնումը՝ ՆԳՆ-ի կողմից. քյաբաբ ու իքիբիրԹուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվելՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամԶանգվածային օբյեկտը 4 միլիարդ տարի առաջ կարող էր խաթարել Արեգակնային համակարգը և ազդել հսկա մոլորակների ուղեծրերի վրաԵրևանը գերազանցել է Բաքվին և Թբիլիսիին՝ միջազգային գործուղումների համար կյանքի արժեքի առումովԻ՞նչ անոմալիաներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքումՄեր մոլորակին սպառնում է աղետալի մեգա-երկրաշարժԱՄՆ նոր պետքարտուղարը հայտարարություն է արել Ուկրաինայի հակամարտության ավարտի մասինՊանամայի նախագահը պատասխանել է Պանամայի ջրանցքը «վերադարձնելու» Թրամփի մտադրություններինՄակրոնը կոչ է անում Եվրոպային «արթնանալ» և ավելի շատ ծախսել պաշտպանության վրա՝ Թրամփի վերադարձի ֆոնինՀարավային Կովկասում նոր էսկալացիայի ռիսկը բարձր է․ ԻնյարիտուԹրամփը Կուբան կրկին ներառել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակումԹուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր և վիրավորներԱԺ-ում ԲԴԽ անդամի սկանդալային թեկնածուի ընտրությունն է«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանում հրդեհ է բռնկվելՖեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանըՇախմատի Հայաստանի առաջնության 7-րդ տուրի արդյունքներըԵրևանի ավագանու նիստ՝ տրանսպորտի չթանկացման թեմայովՈ՞վ է Միացյալ Նահանգների նոր փոխնախագահըՏուգանում եք, տուգանեք․ քաղաքացիների զգալի մասը որոշել է բոյկոտել, հայտարարագիր չներկայացնելՈւկրաինական պատերազմի ձգվող պարույրըԲաքվում այսօր կշարունակվի Արցախի նախկին պաշտոնյաների գործով կեղծ դատական նիստըՈվքե՞ր են տրանսպորտի թանկացման պատասխանատուներըՆանուշյանն ամեն ինչ անում է, որ երբ Անահիտ Ավանեսյանը լքի պաշտոնը, ինքը գրավի նախարարի աթոռըԽայտառակ ստվերային փողերի շարժ, ով ում է «կռիշ կանգնում». բացահայտում Մեսրոպ ՄանուկյանիցՈ՞վ կվճարի քաղաքացիների տուգանքները. նոր բումԻնչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումովՉինաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը նախորդ տարի 38%-ով ավելացել է. ՀՀ-ում Չինաստանի գործերի հավատարմատարԿսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծԿապանում պատրաստվում են ընտրություններիՀույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի«Սա ուրիշ Փաշինյան է». վարչապետը շարունակում է պատից «հսկել» Հովիկ ԱղազարյանինԼուսինե Բադալյանի հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն էԹրամփն իր երդմնակալությանն է հրավիրել հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի կոռուպցիայի մեջ մեղադրվող Նյու Յորքի քաղաքապետինԱբովյանում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցելՀայտնի է դարձել Թրամփի չհրապարակված հրամանագրերի բովանդակությունը

Հրապարակվել է «Արցախ/Լեռնային Ղարաբաղ․ էթնիկ զտման դեպքի ուսումնասիրություն» զեկույցը

 

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականությամբ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Զեկույցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։

Զեկույցը տարբերակում է «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» հասկացությունները՝ նշելով, որ թեև ցեղասպանությունը սահմանվում է խմբին ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ, էթնիկ զտումները ներառում են որոշակի տարածքից խմբի բռնի հեռացում՝ բռնության և ահաբեկչության միջոցով: Արցախի դեպքում Եվրոպական խորհրդարանը և տարբեր փորձագետներ իրադարձությունները դասակարգել են որպես էթնիկ զտումներ, ոմանք այս դասակարգումը տարածել են նաև ցեղասպանության հանցագործության վրա՝ կապված ծանր պայմանների և համակարգված ոչնչացման սպառնալիքի հետ:

Զեկույցի ներկայացրած ապացույցները ցույց են տալիս, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ներառյալ շրջափակումը և ռազմական գործողությունները, արտացոլում են Արցախի հայկական ներկայությունը արմատախիլ անելու միտումնավոր փորձ: 2022 թ․ դեկտեմբերին սկսված շրջափակումը սարսափելի պայմաններ ստեղծեց՝ սահմանափակելով հիմնական ապրանքների և ծառայությունների հոսքը, ինչը հանգեցրեց սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասի։ Արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը հանգեցրեց համատարած թերսնուցման, առողջության վատթարացման և կրթական ու առողջապահական ծառայությունների խաթարման: Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը թիրախավորել գյուղատնտեսական աշխատանքները և խոչընդոտել տեղական սննդի արտադրությունը՝ խորացնելով հայ բնակչության տառապանքը։

2023 թվականի սեպտեմբերին սկսված ռազմական հարձակումը ավելի սաստկացրեց ճգնաժամը։ Զեկույցը փաստում է, թե ինչպես է այդ հարձակումը, որ սկվել է ինտենսիվ մարտերով և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված համատարած վնասներով, հանգեցրել քաղաքացիական բնակչության զգալի զոհերի և տարհանման աշխատանքների լուրջ խափանումների: Ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ խաղաղ բնակչության խոշտանգումների և անդամահատումների մասին հաղորդումները ընդգծում են հարձակման դաժանությունը և այդպիսի գործողությունների նշանակությունը Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման գործում։

Զեկույցը նաև ընդգծում է հայկական մշակութային և կրոնական վայրերի շարունակական ոչնչացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք համակարգված ձևով ջնջում են հայկական հետքերը: Այս ավերումը ներառում է եկեղեցիների, պատմական հուշարձանների և խաչքարերի ոչնչացումը, ինչպես նաև հայկական մշակութային հետքերը վերացնելու համար հուշարձանների էության նենգափոխումը։ Զեկույցը պարունակում է արբանյակային պատկերներ և փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին է “Caucasus Heritage Watch”-ը, ինչը ցույց է տալիս մշակութային ոչնչացման չափը, որ դատապարտված է միջազգային կառույցների կողմից, ինչպես UNESCO-ն և Եվրոպական խորհրդարանը:

Զեկույցն ընդգծում է, որ մշակութային այս ոչնչացումը և շրջափակման ազդեցությունը արտացոլում են ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական տրամադրությունների ավելի լայն օրինաչափություն: Այն նկարագրում է, թե ինչպես է ադրբեջանական պետական հռետորաբանությունը, ներառյալ հակահայկական բռնության հերոսացումը և հայերի նվաստացուցիչ պատկերները, ստեղծել ապամարդկայնացման և խտրականության միջավայր: Այս միջավայրը հավերժացվել է պետության կողմից աջակցվող նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է Բաքվի «ռազմավարի պուրակy» և սոցիալական ցանցերում տարածվող հակահայկական ատելության խոսքը:

Ավելին, զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի իշխանության տակ գտնվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ քաղաքական դրդապատճառներով Արցախի քաղաքական առաջնորդների կալանավորումը և հակահայկական բռնության շարունակական հերոսացումը, արտացոլում է մարդու իրավունքների միջազգային չափանիշների անտեսումը: Այն ընդգծում է որ հայկական մշակութային ինքնության համակարգված ժխտումը և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացումը Արցախում հայկական ներկայությունը վերացնելու Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության անբաժանելի մասն է:

Զեկույցը հասանելի է հետևյալ հղմամբ։

Եզրափակիչ մասում զեկույցը կոչ է անում միջազգային գործողություններ ձեռնարկել այս խախտումները վերացնելու համար՝ ընդգծելով տեղահանված հայ բնակչությանն աջակցության անհրաժեշտությունը: Այն նաև ընգդծում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և Ադրբեջանում ինստիտուցիոնալ խտրականության հետ մեկտեղ, շարունակական վտանգ է ներկայացնում արցախահայության համար և ընդգծում է միջազգային միջամտության հրատապությունը՝ կանխելու հետագա վայրագությունները և աջակցելու հայերի իրավունքների և ժառանգության վերականգնմանը։