Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ) ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս Պետրոսյան Մենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FE Ամերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է Նիգերիա Հայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո Փայլան ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ Հանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկեր Առաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ Ցույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներ Արդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի ԳալյանՍահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցը
Մամուլ

Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարին նոր է սկսվել, և արդեն տարածաշրջանային զարգացումների որոշ ուղղություններ նախանշվում են: Ալիևն իր ասուլիսում սկսեց սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։ Իսկ ագրեսիվ հռետորաբանության բովանդակային հատվածը կարելի է բաժանել մի քանի մասի։

Առաջինը վերաբերում է նրան, որ Հայաստանը չպետք է սպառազինություններ ձեռք բերի, քանի որ դա «սպառնալիք» է ստեղծում Ադրբեջանի համար։ Այս պահանջն իր մեջ ներառում է այն, որ Հայաստանը չպետք է նորմալ բանակ ունենա ու պիտի փաստացի զինաթափվի, ինչը նշանակում է Հայաստանի չեզոքացում՝ որպես տարածաշրջանային գործոն։ Իսկ Հայաստանից նշում են, թե պաշտպանողական սպառազինություն են ձեռք բերում, ինչը երկրի իրավունքն է իր պաշտպանողականությունը բարձրացնելու ուղղությամբ։

Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը հայտարարում է, թե առաջարկում են սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմ ստեղծել։ Բնականաբար, Ադրբեջանը սպառազինությունների վերահսկման մեխանիզմին չի համաձայնի, ինչպես չի համաձայնում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Ուղղակի Ադրբեջանին պետք է ռազմական ագրեսիա սկսել՝ Հայաստանի զինաթափման գործընթաց սկսելու անվան տակ։ Մյուս պահանջը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ու Ալիևը հստակ հասկացնում է, որ Հայաստանը պատնեշ է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, և եթե Երևանը խաղաղ ճանապարհով այդ միջանցքը չտրամադրի, միևնույնն է, իրենք ռազմական ուժով են վերցնելու։ Միջանցքի գաղափարը բխում է պանթուրքական ծրագրերից, որը պետք է հնարավորություն տա Թուրքիային ցամաքային ճանապարհով կապվել Ադրբեջանի, ապա՝ միջինասիական թյուրքախոս երկրների հետ։ Ճիշտ է՝ Թուրքիան Վրաստանով անցնող երկաթուղիների ու ճանապարհների, ինչպես նաև Իրանով անցնող ավտոճանապարհների միջոցով կապվում է Ադրբեջանի հետ, բայց հարցն այստեղ Ադրբեջանի հետ անմիջական ցամաքային կապ ապահովելն է։ Բայց թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ ոչ միայն Հայաստանով ճանապարհն է մտնում ու դրա վերահսկողությունը, այլ նաև Հայաստանի բուն տարածքի բռնազավթումը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը պահանջեց, որ Հայաստանը պետք է ապահովի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը»՝ բանակցություններ սկսելով նրանց համայնքի ներկայացուցիչների հետ։ Իսկ այս թեմայի ակտիվացումը, բնականաբար, ենթադրում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքները կոնկրետ ադրբեջանցիներով բնակեցնելու նպատակներ է հետապնդում, որպեսզի հետագայում էթնիկ թյուրք տարրով Թուրքիան և Ադրբեջանը կապվեն միմյանց ու հայերն աշխարհագրական պատնեշ չկազմեն։

Այլ հարց է, որ Հայաստանում ՀՀ իշխանությունները մոլորեցնում են մարդկանց, թե իրենք շարժվում են խաղաղության կառուցման ճանապարհով։ Ու դրա շրջանակներում ներկայացվում է այն որոշումը, թե սահմանազատումը շարունակելու են Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Բայց Ադրբեջանը միանգամից չէ, որ ցանկանում է ամեն ինչ ստանալ, այլ աստիճանաբար։ Իսկ սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմը կարող է բարելավել իր դիրքերը, ստանալ անկլավները՝ դրանով իսկ հաղորդակցային ու ենթակառուցվածքային առումով խնդիրներ ստեղծելով Հայաստանի համար։ Իսկ սահմանի հստակեցումն ու սահմանազատումը խոչընդոտ չէ Ադրբեջանի համար, քանի որ նոր ագրեսիա ձեռնարկելու համար միշտ էլ պատրվակներ կարող են գտնել՝ հատկապես շահարկելով «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը։

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում։ Օրինակ՝ Հայաստանն էլ կարող է բարձրացնել ոչ միայն արցախցիների, այլև Բաքվի, Սումգայիթի, Դաշտային Արցախի և այլ բնակավայրերի հայերի վերադարձի հարցը։ ՀՀ իշխանությունները լռություն են պահպանում ոչ միայն այս ուղղությամբ, այլև գերիների թեման է գլխավորապես անարձագանք մնում։ Իսկ երբ հնարովի գործերով դատական վճիռներ լինեն, ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները մնան բանտում, ապա բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է հետապնդումներ իրականացնել նաև Արցախի հետ կապված այլ գործիչների նկատմամբ ու միջազգային հետախուզում հայտարարել։ Բացի դրանից, Ադրբեջանը ռազմական ներխուժման սպառնալիքի ներքո կարող է պահանջել իրեն հանձնել Արցախի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի կողմից քայլեր չկան արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու մասով։ Ադրբեջանական ինքնաթիռի ընկնելուց հետո էականորեն սրվեցին Բաքվի ու Մոսկվայի հարաբերությունները, ինչը կապված էր հատկապես Ալիևի մեղադրանքների հետ, որով պահանջում է պատժել մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ուկրաինայում սպասվող հրադադարից ու ռազմական գործողությունների դադարեցումից հետո Ռուսաստանը հնարավորություն կունենա կենտրոնանալ Հարավային Կովկասի ուղղությամբ։ Հեռանկարային առումով, ինչպես որ Ադրբեջանն ու Թուրքիան վարվում են Հայաստանի հետ, նույն կերպ էլ վարվելու են Իրանի ու Ռուսաստանի հետ։ Ականատես եղանք, թե Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերն ինչպես դուրս հանեցին Ռուսաստանին ու Իրանին. նրանք նույնը փորձելու են կատարել ոչ միայն Հարավային Կովկասում, այլև բուն Ռուսաստանի ու Իրանի տարածքում։