Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ բարձրացումը, բնականաբար, հարուցել է հանրության զգալի մասի դժգոհությունը, ինչպես նաև ընդդիմադիր ուժերի, հատկապես ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հակազդեցությունը:
Բայց ուշագրավ է, որ այս ամենի մեջ «հով լռված» է Երևանի ավագանու խմբակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը:
Մինչ նույն Արամ Զ. Սարգսյանը «Եվրաքվե» է «խաղացնում», դարակազմիկ հարցազրույցներ տալիս՝ պաթետիկ հայտարարություններով, իշխանությանը ամեն գնով պաշտպանելով, նույն կուսակցության խմբակցությունը գործնականում զբաղված է Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ապահովելով:
Այն, որ այս կուսակցությունը սպասարկում է Նիկոլ Փաշինյանի իշխանության շահերը, իհարկե, նորություն չէ:
Նրանք նույն «գծի» մեջ են ու այդպես էլ «անցան» ավագանու կազմ: Բայց մյուս կողմից՝ նրանք հաճախ տեղավորվում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կամ, ինչպես հիմա նման դեպքերում ընդունված է ասել, «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»:
Օրինակ՝ ընդդիմադիրները նախաձեռնել են, որ այսօր՝ հունվարի 21-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրվի, որով կասեցվի փետրվարի 1-ից նախատեսված ուղեվարձի թանկացումը:
Տրամաբանական էր ենթադրել, որ ՔՊ խմբակցությունը կփորձի տապալել այդ արտահերթ նիստը, պարզ ասած՝ չմասնակցել նիստին: Կարող է այդպես էլ լինել, բայց ՔՊ-ն այդ հարցում գլխավոր «դերը» թողեց «Հանրապետություն» խմբակցությանը:
Վերջինս էլ, առանց այլևայլության, ընդունեց այդ դերն ու հայտարարեց, որ իրենք կտապալեն ավագանու արտահերթ նիստը:
Կարճ ասած՝ «Հանրապետությունը» կողմ է ուղեվարձի թանկացմանը ու դրա հիմնական պատասխանատուներից է: Իշխանությունների հետ համահավասար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել