Նիկոլ Փաշինյանին մնացել է երրորդ ու վերջին՝ Հայաստանը նաև ապագայից զրկելու առաքելությունը
«168 ժամը» գրում է. «Ապագայի վերաբերյալ խոսակցությունն այսօրվա ամենակարևոր հարցերից է․․․ Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»,- երեկ Ֆեյսբուքում գրել է Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակում է մարտահրավեր նետել հասարակությանը, որի դիմադրողականությունը փորձության է ենթարկվում իր արտահայտած ամեն մի մտքից։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հիմնավորապես ապականել է անցյալը՝ Հայաստանի պատմության մեկնակետը համարելով իր՝ իշխանության գալու «զրոյական կետը»։ Ամեն ինչ սկսելով ահա այդ «զրոյական կետից» ու հիմնավորապես ապականած լինելով անցյալը, նա ապականեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ներկան՝ հանձնելով Արցախը ու զոհելով 5000-ից ավելի հայորդիների։
Այսինքն՝ ընդամենը երկուսուկես տարիների ընթացքում նա կարողացել է ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի անցյալն ու ներկան ու այդքանից հետո իրեն թույլ է տալիս խոսել նաև ապագայի մասին։ Այդ մասին խոսելով՝ նա հասարակությանն առաջարկում է իրեն հնարավորություն տալ ապականելու նաև առանց այդ էլ մշուշոտ ապագան։ Երևի այն պատճառով, որ հասկացել է, կամ իրեն հասկացրել են, որ եթե խնդիր է դրված պետությունն ու ազգը ոչնչացնելու վերջնականապես, ապա անհրաժեշտ է պետությանն ու ազգին զրկել ոչ միայն անցյալից ու ներկայից, այլ նաև ապագայից։ Իր այդ ծրագիրը նա իրականացրել է հետևողականորեն ու մեթոդաբար՝ հիմքում ունենալով այն կանխադրույթը, որ անցյալ չունեցող պետությունը չի կարող ունենալ նաև ներկա, իսկ ներկայից զրկված ազգն ապագա չունեցող ազգ է, իսկ անապագա ազգերը, որպես կանոն, չեն ունենում նաև պետություն ու պետականություն։
Ժամանակային այս երեք հանգրվաններում՝ անցյալի և ներկայի հետ պատերազմում Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Բայց նրա առաքելությունը վերջնական կհամարվի այն ժամանակ, երբ նա Հայաստանն ու հայ ժողովրդին կզրկի նաև ապագայից։ Հայ հասարակությունն առայժմ իր անհաղորդությամբ նրան հնարավորություն է տալիս իրագործելու այդ ծրագիրը, որովհետև նույնքան կրավորական է եղել նաև անցյալը պղծելու ու դրանով ներկան թունավորելու քաղաքականության հանդեպ։ Անցյալի ու ներկայի հանդեպ տարած հաղթանակներից հետո Նիկոլ Փաշինյանին մնացել է երրորդ ու ըստ ամենայնի վերջին՝ Հայաստանը նաև ապագայից զրկելու առաքելությունը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք