Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր մայրաքաղաքով գաղտնի է շարժվում․ Գեղամ Մանուկյան
Բաղրամյան 26-ը ժամանակին բաց դարպասներով բակ և նոր Հայաստանի խորհրդանիշ հռչակած Նիկոլ Փաշինյանն այժմ գաղտագողի է այնտեղ մտնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող համահայաստանյան հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Կառավարության երկրորդ հարկում նստած, վարչապետի աթոռը գրկած մարդը, որն այսօր կեսօրից հետո կառավարության շենքում չէր, այսօր Բաղրամյան 26-ում հանդիպում ուներ Ռուսաստանի արտաքին իրավիճակների նախարարի հետ, բայց նույնիսկ իր մայրաքաղաքում գաղտնի է շարժվում։ Շենքից դուրս գալիս սուլոցներով և ձնագնդիներով էին նրան դիմավորել։ Գաղտագողի մտել էր Բաղրամյան 26՝ այն Բաղրամյան 26-ը, որը հռչակել էր բաց դարպասներով բակ, նոր Հայաստանի խորհրդանիշներից մեկը։ Մեծագույն սրիկայություն էր անում՝ Հայաստանը բաժանելով տարբեր փուլերի՝ հին ու նոր Հայաստան։ Բայց այստեղ կանգնած մեր բոլոր համաքաղաքացիները բոլոր Հայաստանների քաղաքացիներն են։ Որովհետև նրանց համար Հայաստանը և հայրենիքը երկիր է, այլ ոչ թե իշխանությունները, որոնցով փորձում էր բաժանել այսքան նզովքի արժանացած, վարչապետի աթոռը գրկած մարդը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք