Մարդկանց աշխատավարձը չպետք է կախված լինի երկրի սոցիալ–քաղաքական վիճակից. «Իմ քայլը»-ի անդամն առաջարկում է քաղաքապետարանում բարձրացնել աշխատավարձերը
Քաղաքապետարանում բազմաթիվ հաստիքներ ավելի ցածր են վարձատրվում, քան նմանատիպ այլ հաստիքներ տարբեր պետական կառույցներում: Արդեն մեկուկես տարի է անցել, բայց մենք չենք քննարկել աշխատավարձերի բարձրացման նախագիծը, սակայն սա խնդիր է, որը ծառացած է և սպասում է իր լուծմանը:
Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը՝ խոսելով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու կարևորության մասին:
«Հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը չպետք է կախված լինեն նրանից, թե երկրում ինչ քաղաքական վիճակ է, թե ուղղորդված լրատվականներն ինչպես կմեկնաբանեն այդ որոշումը, չպետք է կախված լինի նրանից, թե երկում ինչ սոցիալական վիճակ է»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ աշխատավարձերը պետք է կատարվող աշխատանքին համահունչ և մրցակցային մասնավոր ոլորտի հաստատությունների համեմատ:
Էդուարդ Ավետիսյանն առաջարկեց, որ մոտ ապագայում ավագանիները նման նախագիծ բերեն, և վերջապես աշխատավարձերը բարձրացվեն:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց, որ անկախ նրանից, թե ինչ կորոշի Երևանի ավագանին աշխատավարձ բարձրացնելու հետ կապված, նա հրաժարվում է, որ իր աշխատավարձը բարձրացվի, ցանկացած դեպքում էլ: «Իմ աշխատավարձը կմնա այնքան, որքան հիմա կա, եթե բարձրացվի, ապա այն կգնա բարեգործական մի ծրագրի»,– ասաց նա:


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք