Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը

Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBCԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվելԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լիազորություն
Հայաստան

Այս կերպ շարունավելու դեպքում կարող ենք արժանանալ Հադրութի ճակատագրին. Մեղրիի համայնքապետ

Նռնաձոր գյուղի տարածքում մեկ վիճելի հատված կա, ադրբեջանցիները նստել են անմիջապես սահմանագծին, ինչը խախտում է, քանի որ դա չեզոք գոտի է։ Դա տեղի է ունեցել ղեկավարության մեղքով, մեր տղաներն այնտեղ կանգնած էին, բայց նոյեմբերի 9-ին, հրամանով հետ են քաշվել եւ չեզոք գոտին վերածվել է ադրբեջանական հենակետի, դրա բացատրությունը թող հրաման տվողները տան։ Այս մասին «24news»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Պատասխանելով իր վիրավորվելու հանգամանքներին վերաբերող հարցին, Մեղրիի համայնքապետը նշել է, որ այն, պատերազմի ու դրա հետեւանքների աղետի համեմատ նշանակալի իրադարձություն չէ եւ չի ցանկանում անդրադառնալ մանրամասներին, եւ խոսել է պատերազմի առաջին օրերի մասին։

«Մեղրին Նախիջեւանի հետ սահման ունի եւ պատերազմի առաջին օրերից Մեղրու գնդին միշտ օգնել ենք Մեղրիի բնակչությամբ։ Մոբիլիզացիան, որը հայտարարվեց պատերազմի առաջին օրը եւ, ինչպես գիտեք, երրորդ օրը դադարեցվեց, ու փոխվեց ինչ-որ կամավորական ջոկատների, Մեղրիում, մինչեւ դադարեցվելը, արդեն 100 տոկոսով կատարվել էր, եւ սեպտեմբերի 29-ից Մեղրիի ամբողջ տղամարդ բնակչությունը զինկոմիսարիատով մոբիլիզացվել էր եւ դրվել Մեղրու գնդի տրամադրության տակ։

Հոկտեմբերի 4-ին Մեղրիի գունդը տեղափոխվեց Ջաբրայիլ, այնտեղ օգնության կարիք կար։ Գնդի հրամանատարի հետ միասին մենք այնտեղ էինք։ Չէի ուզի շատ մանրամասնել վիրավորվելու դրվագը, մեր իրականության մեջ դա այնքան էլ կարեւոր իրադարձություն չէր, այդպես ստացվեց՝ վիրավորվեցինք։ Բարեբախտաբար, մեծ հետք չի թողնի եւ եթե համեմատում ենք մեր զոհերի, վիրավորների հետ, կարելի է չխոսել դրա մասին», ասել է Մեղրիի համայնքապետը։

Պարտություն էլ կա, պարտություն էլ, ասել է Մխիթար Զաքարյանը, բայց հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, ըստ նրա, այդ գործընթացը կանգ չի առնում․

«Եթե համեմատում ենք նոյեմբերի 10-ի դրության հետ, քանի գնում՝ ավելի է վատանում իրավիճակը, չի ավարտվում մեր պարտության պրոցեսը։ Կապան-Գորիսին վերաբերուղ բոլոր խնդիրները, աշխարհագրորեն նաեւ Մեղրիի խնդիրներն են։ Բարեբախտաբար, դեմարկացիայի առումով Մեղրիում այդքան էլ մեծ խնդիրներ չկան։ Նռնաձոր գյուղի տարածքում մեկ վիճելի հատված կա, ադրբեջանցիները նստել են անմիջապես սահմանագծին, ինչը խախտում է, քանի որ դա չեզոք գոտի է։ Դա տեղի է ունեցել ղեկավարության մեղքով, մեր տղաներն այնտեղ կանգնած էին, բայց նոյեմբերի 9-ին, հրամանով հետ են քաշվել եւ չեզոք գոտին վերածվել է ադրբեջանական հենակետի, դրա բացատրությունը թող հրաման տվողները տան, մեզ չեն բացատրում», ասել է նա։

Մխիթար Զաքարյանի խոսքով՝ վերջին իրադարձությունները որպես ապստամբություն ներկայացնելը ճիշտ չէ։

«Մեր պատմության մեջ Սյունիքը միշտ եղել է պետականամետ։ Մենք էլ էինք այնտեղ ներկա, այդ ակցիայի ժամանակ։ Մինչ երեկվա այցը, մի փոքրիկ համայնք կա՝ Գորայքը, որը բնակչության թվով Սյունիքի 1,4 տոկոսն է կազմում, որի համայնքապետը հայտարարել էր, թե Սյունիքի ոչ բոլոր համայնքներն են միացել հրաժարականի պահանջին, կարող ենք ուղղել՝ ոչ թե 100 տոկոս համայնքներն են միացել, այլ 98,6 տոկոսը։ Վստահեցնում եմ, որ արտահայտում ենք բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը։ Մեր պահանջից հետո եղավ վարչապետի այցը Սյունիք։ Նա, իր անցած ճանապարհով՝ որպես լրագրող, հնարավոր է, կարողանա պատասխանել հարցերին, բայց դա հարցի իրական պատասխան չէ, այլ պատասխանի իմիտացիա։ Եվ ինչքան լսում ենք նրա պատասխանները, խնդրի տակից դուրս գալ կարողանում է, բայց խնդիրը դրանից չի լուծվում։ Մենք սահմանին ապրող ժողովուրդ ենք եւ ուզում ենք խնդիրների իրական լուծում», նշել է Մեղարի համայնքի ղեկավարը։

Մխիթար Զաքարյանն ասել է, որ հայտնի համաձայնագիրն ունի երեք կողմ, մինչդեռ իրենք, շարունակվող գործընթացներում, ՀՀ իշխանության ներկայությունը չեն զգում, խնդիրները փորձում են լուծել համայնքապետերը։ Նա ասել է, որ վարչապետի հետ հանդիպման են գնացել նաեւ իրենք՝ վարչապետի հրաժարականը պահանջողները, եւ ցանկացել են հենց մարզի սահմանադռանը լսել վարչապետի պարզաբանումները։

«Այնտեղ բերվել էին 12 ավտոբուս ներքին զորքերի ծառայողներ, տեղի ունեցավ անախորժ պահ, նրանք մարտական տրամադրվածությամբ էին եկել։ Բայց մենք իրականացրեցինք մեր քաղաքական ակցիան։ Այսօր լսեցի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հարցազրույցը, եւ չգիտեմ ինչ ասել, ասում են՝ կարող էր ծիծաղելի լինել, եթե այդքան ողբերգական չլիներ․ նա ասում էր, թե ՏԻՄ ղեկավարները փոխանակ ռազմավարական ճանապարհ փակեն, պետք է լուծեն անվտանգության հարցեր, բայց ուզում եմ հուշել, որ անվտանգության խնդրի լուծումը կառավարության, ի դեմս պաշտպանության նախարարության, պարտավորությունն է։ Ինչ վերաբերում է ռազմավարական ճանապարհը փակելուն, մեզանից լավ ոչ ոք այդ ճանապարհի նշանակությունը չգիտի։ Վարչապետը կարող է ցանկացած իրավիճակ հօգուտ իրեն ներկայացնել։ Մենք արտահայտում ենք բնակչության բացարձակ մեծամասնության կարծիքը։ Նա ունի երկրպագուներ, բայց նրանք ասես Բարսելոնայի թիմի երկրպագուները լինեն, որոնք չեն կարող բացատրել, թե ինչին են երկրպագում։ Բայց խնդիրն իրոք լուրջ է, մենք եւրոպական երկրներով չենք շրջապատված, մենք չենք կարող սպասել, որ երկրպագուների կրքերը հանդարտվեն։ Այդ երկրպագուների մեծ մասը, չեմ ուզում վիրավորել, բայց սերիալ նայողի են նման, առաջ Կասանդրային էին երկրպագում, հիմա էլ նրան։ Ես Մեղրի համայնքի անունից կարող եմ խոսել, տնտեսապես ակտիվ աշխատողներից սկսած, բիզնեսմեններից, մտածող մարդկանցով վերջացրած, մենք արտահայտում ենք նրանց տեսակետը, հակառակ զանգվածը Ֆեյսբուքում է շատ ակտիվ եւ կեղծ տպավորթւյուն է լինում, թե նրանք շատ են։ Ես կարող էի հարմարվել, մինչեւ այդ երկրպագուների սթափության պահը գար, բայց մենք ժամանակ չունենք։ Ճանապարհ փակելը մեր տեսակը չէ, ես էվոլուցիոն զարգացման կողմնակիցն եմ։ Մանավանդ մեր աշխարհագրական դիրքը, մարտահրավերները հաշվի առնելով, մենք իրավունք չունենք հեղափոխական կտրուկ շարժումների։ Մենք երեք կողմից բարդ սահման ունենք, ես նկատի չունեմ, որ մենք ավելի գիտակից ենք, պարզապես մեր վիճակն է այդպիսին դարձրել։ Ես մեր վիճակը համեմատում եմ Հադրութի հետ, եթե իրադարձությունները, Աստված չանի, այս կերպ շարունավելու դեպքում, հավանական է արժանանանք Հադրութի ճակատագրին։

Մենք ունեինք պետություն, չեմ ուզում տարանջատել նախկիններ-ներկաներ, բայց հիմա տեսնում ենք ջոկատներ՝ բանակի փոխարեն, իսկ հաղթում է այն ազգը, որը կազմակերպված է, ավելի ուժեղ ձեռք, քան բանակն է, չկա, եւ հույսը դնել համայնքապետերի վրա, թե կազմեք ձեր ջոկատները, անհասկանալի է, մենք կվերածվենք պսեւդոպետության։ Եթե հարեւանները թուլություն տեսան, նրանց համար գայթակղությունը շատ մեծ կլինի, Մեղրին շատ ցանկալի է թշնամիների համար։ Բայց ես լավատես եմ, մենք ունենալու ենք ուժեղ բանակ եւ ուժեղ պետություն, եւ նրանց երազանքը իրականություն չի դառնա։

Ադրբեջանը Նախիջեւանին կապող ենթակառուցվածների մասին դրույթը, որը հայտնի համաձայնագրի 9-րդ կետն է, այնքան էլ Մեղրիի համայնքապետի մասշտաբի հարց չէ, համազգային, նույնիսկ աշխարհաքաղաքական հարց է։ Եթե ՀՀ-ն լինի ուժեղ պետություն, ռուս սահմանապահներն էլ երաշխավոր, եւ եթե տրանզիտ թույլատրենք, խնդիր չեմ տեսնում, տարածքով անցնողները պետք է մտածեն անվտանգության մասին, ոչ թե մենք, բայց խնդիրն այն է, որ ադրբեջանցիները գալիս են հարցեր լուծելու՝ մենք պետություն չենք տեսնում։ Թշնամու ախորժակը բացվում է թուլություն տեսնելիս։ ինչպես Վրաստանն է թույլատրում Լարսով անցնել, խնդիր չեմ տեսնում, բայց սահմանաշերտ տալը ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ։

Գորիսի համայնքապետի ձերբակալությունը եւ մեղադրանք առաջադրելն, իհարկե քաղաքական հարց էր, դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ինչպե՞ս համընկան այդ քրեական գործերը։ Եթե մարդը պատերազմի է մասնակցել, նման բաներից չի կարող վախենալ։ Իշխանությունն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան դա։ Իսկ այս իշխանությունը պետք է հեռանա։ Ես ուզում եմ նախ մեր Բանակի վերակենդանացումը տեսնել։ Հասկանալի է, պարտվել ենք, բայց մի՞թե հնարավոր չէ մեկ վաշտ՝ կոկիկ համազգեստով, զինված, ուղեկցի համայնքապետին ու նրա ուղեկիցներին, որոնք 60-ամյա սպորտային համագեստով նախկին ռազմիկներ են։ Դա ռեսուրսի հետ կապ չունի, բայց լուծվելիք խնդիր է, չէ։ Իմ իրավասության հարց չէ, բայց նորանշանակ պաշտպանության նախարարը․․․ Նա 20 տարի առաջ է նախարար եղել, հիմա տարիքն առած, արդեն հոգնած, պապիկ է նա։ Մի՞թե մեր զինվորականության մեջ չունենք երիտասարդ, եռանդուն կադրեր։ Ես միտում էլ եմ տեսնում, այնքան ակնհայտ է այդ սխալը։ Բանակի առումով բարոյալքվածության, ավելի ճիշտ լքվածության խնդիր եմ տեսնում։ Վերացական արտայահտություն են վերցրել՝ ժողովուրդ, երկրպագուները հո ժողովորդ չեն։ Իշխանափոխությունից հետո մենք ակնկալում ենք առաջնահերությունների վերանայում։ Մենք որեւէ քաղաքական ուժի չենք հարում, բայց այն ուժը, որի առաջնահերթությունները համահունչ իմ ներկայացրածին, մենք կողջունենք նրանց»,- եզրափակել է Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։