5 միլիարդի գործով հարցաքննության են հրավիրել Արթուր Վանեցյանին
Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 5 միլիարդ դոլարի մեղադրանքի հետ կապված։ Հիշեցնենք, որ մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, Աղվան Վարդանյանը հայտարարել են, որ Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Եվ այժմ ՀՔԾ-ն քննություն է սկսել այդ հայտարարությունների հետ կապված։ Այս մասին հաղորդում է Hraparak.am-ը:
Մասնավորապես Միքայել Մինասյանը պատմել էր, որ նման առաջարկ Փաշինյանին փոխանցել ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ առաջարկը Դուբայում փոխանցելով այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։
Ա․Վանեցյանն էլ Hraեւarak.am-ի հետ զրույցում չէր հերքել փաստը, ասել էր, որ այո՝ նման հանդիպումներ կայացել են․ «Օպերատիվ կապի շրջանակներում ես պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Դուբայ քաղաքում։ Այդ շփումների արդյունքում բազմիցս տարաբնույթ տեղեկություններ եմ ստացել և փոխանցել Նիկոլ Փաշինյանին, իսկ այդ շփումների մասին տեղյակ են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները: Ինչ վերաբերում է հիշատակված հանդիպման կամ այդ ձևաչափով տեղի ունեցած բազմաթիվ այլ հանդիպումների բովանդակությանը, ապա հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ չեմ պատրաստվում ծառայության բերումով ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը»:
Աղբյուրը տեղեկացել է, որ այս հայտարարությունների հիմքով քրեական գործի նյութերի նախապատրաստում է ընթանում, նպատակը պարզ է՝ հերքել տարածվող լուրերը «Արցախը վաճառելու» մասին։ Այս գործի շրջանակներում այսօր ՀՔԾ էր հրավիրվել Արթուր Վանեցյանը։ Hraեւarak.am-ի տեղեկություններով, սակայն, այսօր նա հարցաքննության չի ներկայացել՝ հարգելի պատճառներով։


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով