Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին 1 ժամից հասնում է Շուռնուխ, դու ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք. Գորիսի քաղաքապետ
Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։
Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Սրա մասին էիր ասո՞ւմ, որ սահմաններն անվտանգ են, վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզո՞ւմ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն։ Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք․ Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։
Քո պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, մենք ամեն րոպե կիլոմետրով հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման։ Հանկարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանը ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք Սյունեցու ոգին։ Սյունիքը չի հանդուրժելու ոչ ներքին դավաճանին, ոչ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը»,- գրել է նա։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը