Հաստատվել է քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցաջակցության ընթացակարգը
Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ընթացակարգը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառու են և՛ Հայաստանի, և՛ Արցախի քաղաքացիները, որոնց աջակցությունը կտրամադրվի միանվագ դրամական օգնության ձևով՝
1․ առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000 դրամ,
2․ երկրորդ խմբի դեպքում` 2.000.000 դրամ,
3․երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ,
4․ անչափահասներին՝ անկախ հաշմանդամության խմբից՝ 3.000.000 դրամ,
5․ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին՝ 5.000.000 դրամ։
Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում: Գումարը կտրամադրվի անկանխիկ՝ դիմումը հաստատվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Հաշմանդամություն ձեռք բերած չափահաս շահառուները դիմումի մեջ պետք է նշեն անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը։
Անչափահաս շահառուի դեպքում պետք է նշել օրինական ներկայացուցչի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները։
Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ պետք է նշել անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը և զոհվածի մահվան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։
Այս դեպքում անհրաժեշտ է կցել նաև ամուսնության վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար, զոհվածի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի համար, երեխայի ծննդյան վկայականի և երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար։


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն