«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը կանցկացվի առցանց
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան) 2020 թվականի դեկտեմբերի 26-ին առցանց ձևաչափով կմեկնարկի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 10-րդ միջազգային փառատոնը: Առցանց ցուցադրությունը կիրականացվի «Armenian National Music» մեդիա կազմակերպության կողմից։ Այս մասին տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից։
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների միջազգային 10-րդ՝ հոբելյանական փառատոնը, ավանդույթի համաձայն, պետք է անցկացվեր հունիս ամսին, սակայն հետաձգումը պայմանավորված էր համավարակով և արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով:
Այս տարի փառատոնի համերգային 3 առցանց ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 5 տասնյակ պատանի երաժիշտ-կատարողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Վրաստանից (օտարազգի, սփյուռքահայ, միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ)։ Փառատոնի առցանց համերգասրահում են նաև Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի նախկին տարիների անդամները, ովքեր արդեն կայացած երաժիշտ-կատարողներ են:
Առցանց համերգասրահը թույլ կտա փառատոնի «Խաղաղությունը սրտում» պատգամի ներքո հավաքել առավել մեծ լսարան և պատանի երաժիշտներին ներկայանալ իրենց «երաժշտական մարտահրավերներով»։


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն