Քաջարանում սկսվեցին սահմանազատման աշխատանքները
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում արդեն սկսվեցին սահմանազատման աշխատանքները՝ GPS համակարգով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանից:
Նա ասաց, որ այս պահին ուսումնասիրվում է քարտեզը՝ հստակ սահմանազատման համար։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ, այսօր՝ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի կարեւոր դիրքերը հանձնվում են հակառակորդին։
Մեզ հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն ասել էր, որ դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում. «Այսինքն՝ այդ գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. այդքան գյուղ շրջափակման մեջ է հայտնվում։ Այն պարագայում, որ Ագարակ, Ուժանիս, Խդրանց, Եղվարդ գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, բայց Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերն այլընտրանքային ճանապարհ չունեն»։
Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստան...
ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Salesforce-ի կազմակերպած Enter the Next Phase of Agentic Experience ֆորո...
Կարծում եմ, որ այս հակամարտությունը կարող է լուծվել. Թրամփ
Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին էական նվազել է
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն