Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի այս իշխանությունը
Երկրի ու ժողովրդի համար կարևորագույն անվտանգային հարցերը թողած ի՞նչ է այսօր պլանավորում գործող իշխանությունը, Էլ ի՞նչ «անակնկալներ» ունի։
Շատ վերլուծաբանների կարծիքով, մասնավորապես, ծրագրվում է «կիսապաշտոնական» մակարդակով հակառուսական հայտարարություններ ու քարոզչություն սկսել։ Համապատասխան շրջանակներն արդեն իսկ ստացել են հրահանգը, այս փուլի թեզերը հստակեցվել են, «ձայնավարժանքն» էլ արդեն սկսվել է։ Դրան կհետևեն բուն գործողությունները․ փողոցում այլազան երթերով ու ֆլեշմոբերով կպահանջեն Գյումրից ռուսաստանյան ռազմական հենակետի դուրս բերումը, ԱԺ-ում կսկսվեն Հայաստանի անվտանգային համակարգը փոխելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու, Արցախում ռուս խաղաղապահների կողքին նաև, օրինակ, «սկանդինավյան» / իմա՝ ՆԱՏՕ-ի, որի անդամ է նաև Թուրքիան/ խաղաղապահներ բերելու հարցով ելույթներ ու քննարկումներ։
Սա ծրագրվում է ներկայացնել որպես ժողովրդի վստահության քվեն ստացած խորհրդարանական մեծամասնության և, հետևաբար՝ հանրային պահանջ․․․
Նպատակը պարզ է․ փորձել Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Տարածաշրջանի այդօրինակ «ապագան» էլ է պարզ․ Ադրբեջանի առաջ կապիտուլյացիան «համալրել» արդեն Թուրքիայի առաջ կապիտուլյացիայով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը