Գերիների հարցում ՀՀ իշխանության վաստակը ոչ թե նրանց վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը․ Էդգար Ղազարյան
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, գերիների հարցում Հայաստանի հանցավոր եւ դավաճանական իշխանության վաստակը ոչ թե նրանց վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը։ Գրառման մեջ ասվում է․
«Գերիների հարցում Հայաստանի հանցավոր եւ դավաճանական իշխանության վաստակը ոչ թե նրանց վերադարձն է, այլ նրանց գերության մեջ հայտնվելը։
• Հայաստան վերադարձված 44 գերիներից 30-ը զինծառայող են, մյուս 14-ը՝ քաղաքացիական անձ։ Ադրբեջանին վերադարձվել են 10 գերի եւ 2՝ մարդասպան դիվերսանտ։
• Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել բոլոր գերիներին, իսկ Ադրբեջանը՝ միայն նրանց, որոնց մասին տեղեկությունները համարվել են պաշտոնապես հաստատված։ Հայկական կողմից ներկայացվել է գերիների ավելի մեծ ցանկ, որը չի հաստատվել ադրբեջանցիների կողմից եւ այդ մարդկանց չեն փոխանցել հայերին։ Ադրբեջանում շարունակում են գերեվարված մնալ մեր 100-ից ավել, եթե ոչ 100-ավոր տղաներ։ Ըստ պաշտոնական տվյալների ադրբեջանցիների գերեվարել են 10 նոր զինվորների Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ, որոնք այս գործընթացի արդյունքում չեն վերադարձվել Հայաստան։
• Գերիների հայտնաբերման, Ադրբեջանում նրանց նկատմամբ տարրական վերաբերմունքի ապահովման գործում էական եւ նշանակալի ջանքեր են գործադրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը եւ մի շարք իրավապաշտպաններ։ Գերիների փոխանակման գործընթացն անձամբ կազմակերպել է Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար, գեներալ Մուրադով։ Հայաստանի իշխանությունների դերակատարությունն այս հարցում միայն այն է, որ իրենց աններելի սխալների հետեւանքով այդ մարդիկ հայտնվել են գերության մեջ։
• Հայկական կողմը, որպես գերի, Ադրբեջանին է հանձնել նաեւ հայերի (այդ թվում անչափահաս երեխայի) սպանած երկու մարդասպաններին, որոնք դատարանի որոշմամբ դատապարտված են եղել ազատազրկման։ Սա վատ բանակցության եւ դիվանագիտության իսպառ բացակայության հետեւանք է»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը