Հետախուզական պատերազմը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը հաղթել է իսրայելական պայմանագրերի շնորհիվ
Ադրբեջանը հաղթել է հետախուզական պատերազմը Լեռնային Ղարաբաղում իսրայելական պայմանագրերի շնորհիվ, գրում է Intelligence Online-ը:
Մինչ աշխարհը կենտրոնացած էր Թուրքիայի աջակցության եւ Սիրիայից վարձկանների վրա, որոնք Անկարան մատակարարում էր Ադրբեջանին, ինչպես նաեւ` իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, Իսրայելը հետախուզական տվյալներ էր տրամադրում նաեւ Բաքվին: «Նորագույն սենսորներից մինչեւ հանքավայրերի գերճշգրիտ մոդելավորում` Թել Ավիվը Բաքվին տրամադրել էր հետախուզական տեղեկատվության հավաքման իր վերջին տեխնոլոգիաները` արագորեն փոխելով հակամարտության հետագիծը Լեռնային Ղարաբաղում»:
Intelligence Online-ը հայտնում է, որ իսրայելական ընկերություններն Ադրբեջանին հատուկ տվյալներ են տրամադրել Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական դիրքի վերաբերյալ, ինչը նպաստել է ադրբեջանական բանակի անօդաչու թռչող սարքերի տեղաշարժին նշված տարածքներում: Հենց այս տվյալների շնորհիվ էր, որ անօդաչուներին հաջողվեց ճշգրիտ հարված հասցնել թիրախներին եւ հսկայական կորուստներ պատճառել հայկական կողմին:
Հոդվածում նշվում է նաեւ, որ Իսրայելը կարողացել է փորձարկել իր սարքավորումներն Իրանի մերձակա տարածքներում, ինչը, ըստ հոդվածի հեղինակի, մեծ նշանակություն ունի:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը