Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT

Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչՄշակութային վերածնունդ Դիլիջանում. առաջին համերգը կնվիրվի կոմպոզիտոր Արամ ԽաչատրյանինՄանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման ավանդական ձևաչափին առաջարկվում է նոր մոտեցումԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է ԲրատիսլավաԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էՖրանսիան պարզվեց շատ ավելի ուժեղ է Մարոկկոյից. Գեղամ ՆազարյանԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրաՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանովԱթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունըԲենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույցՍևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացելՀարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC
Հայաստան

Կոչ ենք անում օր առաջ հրաժարական տալ, դադարեցնել բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ. Ռումինիայի թեմի առաջնորդ

Կոչ ենք անում ձեզ, տիար Նիկոլ Փաշինյան, օր առաջ հրաժարական տալ, դադարեցնել բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարություն-կոչ է տարածել Հայ եկեղեցու Ռումինիայի թեմի առոջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը:

Կոչը ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրեցյալ ժողովուրդ հայոց: Աշխարհասփուռ հայությունն այսօր ապրում է հայոց պատմության ծանրագույն ժամանակաշրջաններից մեկում: Մեր Սրբազան Հայրենիքի մի հատվածը, Արցախ աշխարհի մեծագույն մասը հանձնվել է թշնամուն, սասանված են Հայաստանի Հանրապետության սահմանները, Մեր ժողովուրդը վհատված է, հուսահատ ու խաբված, կան սոցիալական, տնտեսական ու առողջապահական բազում խնդիրներ, ունենք հազարավոր վիրավորրներ, հարյուրավոր ռազմագերիներ ու անհետ կորածներ, տեղահանվածներ, կանգնած ենք բազմաթիվ հրամայականների առջեւ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:

Փաստ է եւ իրողություն, որ ներկայիս կառավարությունն ուղղակի ի վիճակի չէ երկիրը հանել այս ճգնաժամից, ավելին, իր ոչ խոհեմ ու ոչ հավասարակշռված քայլերի պատճառով ավելի է խորացնում ճգնաժամը եւ երկիրը տանում գահավիժման: Ակնհայտ է նաեւ, որ թեւակոխում ենք նոր մարտահրավերների եւ փորձությունների ժամանակաշրջան, որոնց ըստ արժանվույն դիմակայելու, զորանալու եւ հզոր Հայրենիք կերտելու ճանապարհին Մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ազգային ու պետական շահը պաշտպանող կառավարություն եւ իշխանություն: Այս պահին առավել քան երբեւէ, կարեւոր է համախմբվել, չտրվել սադրանքների, սթափվել, դարձյալ ոտքի կանգնել, վեր հառնել մոխիրներից, հաղթահարել վհատությունն ու հուսահատությունը եւ շարունակել պայքարը:

Ուստի կոչ ենք անում ձեզ, տիար Նիկոլ Փաշինյան, օր առաջ հրաժարական տալ, դադարեցնել բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Ռումանիոյ հայոց թեմը միանում է ձեր հրաժարականը պահանջող Ամենայն հայոց Հայրապետին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին, ՀՀ նախագահին, տասնյակ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, համայնքների ղեկավարներին, ՀԲԸՄ-ին, Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր հասարակական գործիչներին եւ, ի վերջո, հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությանը:

Բոլոր նրանք, որոնք կարծում են, որ վարչապետի հրաժարականը պահանջելով, Հայ Եկեղեցին կամ եկեղեցականը մտնում է քաղաքական դաշտ, չարաչար սխալվում են: Այստեղ արդեն քաղաքականության խնդիր չէ, քանզի Հայ Եկեղեցին կամ եկեղեցականը չի սատարում որեւէ քաղաքական ուժի կամ կուսակցության, այստեղ արդեն Հայրենիքի լինելության, մեր սահմանների անվտանգության, մեր սրբությունների պաշտպանության հարցն է, քանզի հայ ժողովրդի գլխին դարձյալ դամոկլյան սրի պես կախված է լինել չլինելու հարցը:

Հայ Եկեղեցին ու եկեղեցականը չեն կարող պարզապես անտարբեր լինել ու նայել, թե ինչպես ենք հայրենազրկվում, ինչպես է թշնամին հոխորտում եւ անարգել ել ու մուտք անում հայոց սահմաններ, իսկ գործող իշխանությունն անգործության է մատնված կամ ուղղակի անզոր է:

Բոլոր նրանք, որոնք այսօրվա իրադարձությունները եւ Հայոց Հայրապետի հորդորը համեմատում են հոկտեմբեր 27-ի կամ մարտ 1-ի դեպքերի հետ, ապա մեղմ ասած սխալվում են, քանզի այն ժամանակ Հայրենիքի կորստի վտանգի առջեւ չէինք, չունեինք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ ու անհետ կորածներ: Այսօր իրադրությունը լրիվ այլ է, պահն օրհասական է:

Բոլոր նրանց, որոնք կարծում են որ Հայ Եկեղեցին կամ եկեղեցականը չպետք է խոսեն ու միջամտեն այսօր, ապա ուրեմն նույն տրամաբանությամբ հայ եկեղեցականը չպիտի մարտնչեր ու նահատակվեր պատերազմի ընթաքցքում, Հայ Եկեղեցին չպետք է օգներ հայոց բանակին եւ պետությանը ֆինանսապես եւ սոցիալական ծրագրերով, ապա ուրեմն աշխարհասփյուռ թեմերի բազում հայ հոգեւորականներ չպետք է բողոքի ակցիաներ եւ ցույցեր կազմակերպեին միջազգային տարբեր կառույցների առջեւ, ապա ուրեմն Հայ Եկեղեցին չպետք է հանգանակություններ կազմակերպեր Հայաստանում եւ Սփյուռքում՝ յաջակցություն Արցախի եւ մեր ժողովրդի: Շարքը կարող ենք թվարկել, քանզի բազում են Հայ Եկեղեցու կողմից պետությանը եւ կառավարությանը հատկացված օգնությունները՝ լինի հայոց բանակին, լինի կրթական, սոցիալական, մշակութային եւ բազում այլ ոլորտներում:

Հայ Եկեղեցին այսօր էլ, ինչպես հայոց պատմության բոլոր ժամանակահատվածներում, շարունակում է իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքից ներս, մանավանդ, երբ խարխլված են պետության հիմքերը եւ թշնամին ամեն օր սպառնում է մեզ: Թերեւս վերջին հարյուրամյակում հայ ժողովուրդն իրեն երբեք այսքան հուսալքված եւ կոտրված չի զգացել: Հայ Եկեղեցին եւ եկեղեցականը հանդարտության, սփաթության կոչ է հնչեցնում, բայց միեւնույն ժամանակ, գիտակցելով պահի ողջ լրջությունը, առավել չսրելու համար իրավիճակը, հորդորում է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին հեռանալ՝ թույլ տալով ձեւավորել նոր՝ պետական ու ազգային արժեքներ կրող, պետական շահը պաշտպանող, ժողովրդին համախմբող եւ մեր ապագայի հանդեպ հույս ներշնչող իշխանություն:

Մենք խոնարհվում ենք բոլոր նահատակված հերոսների հիշատակի եւ նրանց ծնողների առջեւ: Խունկ եւ աղոթք Մեր քաջորդիների հիշատակին:

Եկեք Մեր հետագա գործողություններով ապացուցենք, որ Նրանց արյունն աննպատակ չէ թափվել: Ուրեմն ի գործ»: