«Կանաչ դաշտի Գոքորը»․ Վերջին անգամ զանգելիս ասաց՝ մամ, գիտես չէ՞, քո տղան հերոս ա (Տեսանյութ)
18-ամյա Գրիգոր Տաշչյանը օգոստոսի 27-ին զորակոչվել էր բանակ։ Պատերազմի առաջին օրվանից մասնակցել էր մարտական գործողությունների Հադրութում, ապա՝ Շուշիում, սակայն թաքցրել էր ծնողներից։
«Մեզանից մինչև վերջ թաքցրել է, որ ռազմական գործողությունների մեջ է։ Ասում էր՝ ապահով ենք, թաքստոցներում ենք։ Բայց, միևնույնն է, ես զգում էի, որ մի բան այն չէ։ Վերջին անգամ զանգեց նոյեմբերի 6-ի երեկոյան, երբ իրենց տեղափոխում էին Շուշի, բայց կրկին չասաց, որ առաջնագծում է։ Ասաց՝ մամ, գիտես չէ՞, քո տղան հերոս ա։ Ասացի՝ հա բալես, դու իմ հերոսն ես, բայց զգույշ եղեք։ Այն, ինչ մեր 18-20 տարեկան երեխաները տեսան, շատերս ամբողջ կյանքի ընթացքում չենք տեսնում»,- NEWS.am-ի հետ զրուցում ասաց Գրիգորի մայրը՝ Լիանա Տաշչյանը։
Զինակից ընկերները Գրիգորի ծնողներին պատմել են, որ արկի հարվածից Գրիգորը երկու վիրավորում էր ստացել՝ աջ ուսին և կրծքավանդակին։ Սակայն, երբ տեսել է իրենց ուղղությամբ եկող թշնամու ջոկատը, ձախ ձեռքով կրակ է բացել նրանց վրա, որպեսզի ընկերները կարողանան փախչել։
«Հուղարկավորությանը եկած զինակից ընկերները պատմում էին, որ արկն ընկել է իրենց վրա ու իրենք սկսել են փախչել տարբեր ուղղություններով։ Հետո տեսել են, որ թուրքերը գալիս են։ Այդ ժամանակ Գրիգորն արնաքամ վիճակում զենքը վերցրել է ձեռքը և կրակել թուրքերի ուղղությամբ՝ տղաներին ասելով՝ ինչքան ուժ ունեք վազեք, փախեք։ Թուրքերից մի քանիսին խփել է, մի քանիսը փախել են։ Տղաները փրկվել են, իսկ Գրիգորը մնացել է մենակ ու արնաքամ եղել»,- նշեց Գրիգորի հայրը՝ Հրաչ Տաշչյանը։
Գրիգորին իրենց թաղամասում ասում էին «կանաչ դաշտի Գոքոր», քանի որ աննկարագրելի մեծ սեր է ունեցել ֆուտբոլի հանդեպ, պարապել է «Բանանց» և «Փյունիկ» ակումբներում, բայց ծնկի վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել։ Գրիգորը մեծ նպատակ ուներ՝ բիզնեսմեն դառնալ ու տուն գնել ծնողների համար։ Փոքր քրոջը՝ Էմիլիին, վերջին զանգի ժամանակ ասել էր՝ Նոր տարուն գալու եմ, դու անակնկալ ունես։
«Ընկերներն ասում էին, որ անգամ քնած ժամանակ Գրիգորն իր վրայից զրահաբաճկոնը և սաղավարտը չէր հանում և բարկանում էր, եթե տղաներից մեկը հանում էր, կամ զենքի նկատմամբ անուշադիր էր։ Գրիգորը Ռուսաստանի քաղաքացի էր, իրեն այստեղ չէին տանի ծառայության, բայց ասաց, որ անպայման պետք է հայկական բանակում ծառայի»,- ասաց Լիանա Տաշչյանը։
Գրիգոր Տաշչյանը նահատակվել է նոյեմբերի 8-ին Շուշիում։ Հուղարկավորվել է նոյեմբերի 19-ին Եռաբլուրում։


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին