Հայրենիքի փրկության ճակատի շարքերը համալրում են նոր կուսակցություններ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության ճակատը, որը փոխարինեց 16-17 կուսակցությունների ֆորմատին եւ, թվում է, պետք է ավելի քիչ թվով կուսակցություններ ընդգրկեր, որովհետեւ ոմանք հայտարարեցին դուրս գալու մասին, մեծացել է։
Մեզ ասացին, որ 22 կուսակցության մասին է խոսքը, չնայած մի մասը մարդ-կուսակցություններ են։ Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դժվարացավ հստակ թիվ նշել, սակայն ասաց, որ ամեն օր իրենց շարքերը համալրվում են։ «17-ով մեկնարկել ենք շարժման ձեւավորումը, դրանից հետո իսկապես մեզ միացողներ են եղել»,- ասաց նա։
Բայց 17-ից 3-ը կարծեմ լքել են միավորումը՝ Արամ Սարգսյանի Դեմկուսը, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը» եւ Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ-ը։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Նրանց հեռանալուց հետո նույնքան կուսակցություն էլ միացել է, դրա համար եմ ասում՝ 17-ով ենք մեկնարկել շարժման ձեւավորումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն
Ջերմաստիճանը կբարձրանա
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը