Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ է Մետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակով Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը Ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի ԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցում Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի

Պե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն ՄոսկվաԴեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն. ՆեթանյահուԵրևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվելՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիքՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
Արցախ

Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացրել են «ճանապարհային քարտեզ»՝ մարտահրավեր նետելով ամբողջ աշխարհին

Բաքվում կայացած շքերթի ժամանակ Թուրքիան եւ Ադրբեջանը ներկայացրել են իրենց աշխարհաքաղաքական հավակնությունների «ճանապարհային քարտեզ»-ը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Յուրաքանչյուր հայրենասերի համար շքերթի ժամանակ տեղի ունեցածը տեսնելը ծանր փորձություն էր: Սակայն մենք պարտավոր ենք ուշադիր հետեւել Ադրբեջանում եւ Թուրքիայում բոլոր իրադարձություններին: Շքերթը փաստացի դարձել էր որոշակի աշխարհաքաղաքական ծրագրի անոնս, աշխարհին այդ ծրագրի պաշտոնական ներկայացում: Շքերթն ինքնին առաջին պանթուրքական միջոցառումն էր 1918 թվականից ի վեր: Ի դեպ, Նուր փաշայի եւ Թալեաթի մասին Էրդողանն իր ելույթի ժամանակ նշել է: Այդկերպ նա ընդգծել է հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունը եւ իր աշխարհաքաղաքական նպատակներն ապագայում՝ պանթուրքական պետության հիմնում: Պատահական չէ, որ շքերթը թուրք-ադրբեջանական էր, դրան մասնակցել է մեծաթիվ թուրքական զորք, որը մասնակցել է Ղարաբաղի դեմ պատերազմում: Թուրքիան հերթական անգամ ցուցադրել է իր մասնակցությունը պատերազում: Միջոցառումն ու, մասնավորապես, Էրդողանի հայտարարությունները կոշտ արձագանք են ստացել Իրանում: Այն, ինչ ասել է Էրդողանը, մեսիջ էր՝ ուղղված բնավ ոչ միայն հայ ժողովրդին: Դա մարտահրավեր էր Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին եւ շատ այլ պետություններին: Մեծ հաշվով, պանթուրքական խալիֆաթի ստեղծումը կլինի շատ ուժեղ հարված ինչպես Եվրոպային, այնպես էլ Իսրայելին»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Մի շարք հարցեր են առաջանում՝ շարունակեց նա: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Եթե չեմ սխալվում, շքերթին մասնակցում էր ավելի քան երկու հազար թուրք զինվորական՝ ՆԱՏՕ-ի զինվորականներ: Կարծում եմ, հայկական դիվանագիտությունը պետք է արտասահմանցի գործընկերների հետ պարզի, թե արդյոք դա համաձայնեցվել էր ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ, եւ արդյոք «դոբրո» էր տրվել: Արդյո՞ք դա Թուրքիայի նախաձեռնությունն էր, թե՞ դրանք համաձայնեցված գործողություններ էին: Առաջին հերթին, մեզ պետք են այդ հարցերի պատասխանները: Ղարաբաղում միանշանակ հասկանում են, որ թե որն է խնդիրը, թե դրանք ինչ մարտահրավերներ են: Եվ մեր արձագանքը պետք է շատ լուրջ լինի: Էրդողանը հայտարարում է՝ «Հայաստանը պետք է դասեր քաղի եւ համապատասխան քայլեր ձեռնարկի»: Ի՞նչ քայլեր: Մենք տեսնում ենք, որ որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ պետք է «կարգավորել հարաբերությունները» հաղթած կողմի հետ՝ այդպիսով ճանաչելով սեփական պարտությունը: Իսկ ի՞նչ է ցանկանում հաղթած կողմը: Ի՞նչ պայմաններով է նա համաձայն կարգավորել հարաբերությունները: Ես կարող եմ պատկերացնել: Համար մեկ պայմանը Ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելն է: Համար երկրորդ պայմանը՝ Ղարաբաղից հրաժարում: Հասկանալի է, որ առաջին պայմանի տակ ենթադրվում է հրաժարում Արեւմտյան Հայաստան հասկացությունից: Մենք պատրա՞ստ ենք դրան: Մեր ցանկացած քայլ կամ կամրապնդի մեր պետականությունը կամ վերջնականապես կտանի դեպի անդունդի եզր: Կարելի՞ է պատրաստ լինել այդ մարտահրավերներին: Միանշանակ՝ այո: Դրա համար համապատասխան հիմքեր կան: Առաջին հերթին, պետք է բարելավել հարաբերությունները մեր եղբայրական երկրների, օրինակ՝ Ռուսաստանի հետ: Սակայն եթե կրկին լսենք դեմագոգներին, ապա կարող ենք վերջնականապես կորցնել մեր պետականությունը, եւ դա կլինի հայ ժողովրդի վերջը սեփական տարածքներում: Այդ պատճառով շքերթն ու մեսիջը շատ կարեւոր են, դա ինքնին այն աշխարհաքաղաքական ծրագրերի «ճանապարհային քարտեզն» է, որը հասունացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը: Եվ այդ ծրագրերը, առավել քան վստահ եմ, արդեն վաղուց եւ մանրակրկիտ մշակվում են»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը: