Պահանջում ենք երկրում ստեղծված աղետալի վիճակի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և անցնցում հեռացումը․ բժիշկներ
Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ մի խումբ բժիշկների և բուժաշխատողների կոչը, որով պահանջում են երկրում ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը: Հայտարարությունում ասվում է․
Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ:
Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:
Ակնհայտ է, որ քաղաքական և դիվանագիտական ոլորտներում պարտություններ արձանագրած իշխանություններն անկարող են դիմագրավել թե՜ ներքին մարտահրավերները, թե՝ արտաքին սպառնալիքները:
Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անդառնալի հետևանքների պատճառ դարձան:
Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ բուժաշխատողների հետ խոսում էին շանտաժի լեզվով, մենք լռեցինք, երբ տապալվում էր կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն, ինչի մասին այլևս լռելը անհնար է:Նահանջի և լռելու իրավունք այլևս չունենք:
Հայաստանը պիտի ոտքի կանգնի: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։
Ելնելով վերոհիշյալից, ներքոստորագրյալ բժիշկներս և բուժաշխատողներս պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը:
Վստահ ենք, որ քաղաքական ուժերին կհաջողվի երկիրը ցնցումներից զերծ պահել, մեր հասարակությանը միավորվել պետականության գաղափարի շուրջ և արտահերթ ընտրությունների ճանապարհով ձևավորել առկա ճգնաժամը հաղթահարելու ունակ իշխանություն:
Հարգանքով,
Նախաձեռնող խումբ
Տարոն Տոնոյան վիրաբույժ, բժշկագիտության թեկնածու
Գևորգ Գրիգորյան ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ԱՀԿ նախագահ
Գագիկ Հակոբյան ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ
Նախաձեռնությանը միացել են
Դրաստամատ Խուդավերդյան ԵՊԲՀ-ի Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
Արտաշես Ազնաուրյան ԵՊԲՀ-ի Հյուսվածաբանություն ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր
Միխայիլ Աղաջանով ԵՊԲՀ-ի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
Վլադիմիր Շեկոյան ԵՊԲՀ-ի Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
Վալերի Տատինցյան ԵՊԲՀ-ի Թերապևտիկ Ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,
Խաչիկ Խաչիկյան ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
Կարինե Թոխունց ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ հայկական ասոցիացիայի նախագահ,Վերարտադրական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ
Հայտարարությունը բաց է միանալու համար:
Նախձեռնող խմբին միանալու համար դիմել 077044401 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստին [email protected]»։

















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ