«Իմ քայլը» հայտնվել է ոչ նախանձելի վիճակում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտնվել է ոչ նախանձելի վիճակում: Երեկ խմբակցությունը բախվեց մի իրավիճակի, երբ տարրական աշխատանքային քվեարկություն չկազմակերպելու պատճառով Կարեն Առուստամյանը չընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում:
Նա այն թեկնածուն էր, որին մոտ 2 տարի իշխող թիմը փնտրում էր, վերջապես գտավ կիրթ, գրագետ, պրոֆեսիոնալ պետական ծառայողի, որը համապատասխանում էր ՀՊ թեկնածուի բոլոր պահանջներին, նա չընտրվեց ընդամենը մեկ ձայնի պատճառով:
Քվեարկությանը մասնակցել էր 84 պատգամավոր: Անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ՝ 79 «կողմ» եւ 3 «դեմ»:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ, ըստ այդմ, որոշումը չի ընդունվել. անհրաժեշտ էր նվազագույնը 80 կողմ ձայն։ Եվ այս իրավիճակի պատասխանատուն իրականում հենց իշխող խմբակցությունն է, քանի որ նրանք հա՛մ առաջադրել էին Առուստամյանին, հա՛մ էլ չկարողացան 85-հոգանոց խմբակցությունով 80 կողմ ձայն ապահովել, մինչդեռ նրանք պարտավոր էին պատշաճ կազմակերպել քվեարկությունը անլուրջ տպավորություն չթողնելու համար։
Եվ չի բացառվում, որ նույն տարրական անկազմակերպվածության պատճառով առաջիկայում եւս խմբակցությունը նման խնդիրների բախվի: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորների թեկնածուները երեկ հրաժարվեցին գալ խորհրդարան՝ մտավախությամբ, որ իրենց ընտրությունը վտանգի տակ կարող էր հայտնվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը մասնակցել է ՄԱԿ-ի ESCAP-ի Շրջակա միջավայրի և զարգացման կոմիտեի 9-րդ նստաշրջանին
Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնա ֆուտբոլ խաղացող հավաքականը
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործո...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Գազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառով
ՆԱՏՕ-ի չորս երկրներ պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ կստեղծեն
Ջերմաստիճանը կբարձրանա
Կարկուտից տուժած գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը