Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ակախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է Վաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. Թրամփ Ծառուկյանի փեսայի առանձնատունը, հողամասն ու բաժնետոմսերը վերադարձվել են ՀՀ-ին Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները Կասեցվել է «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունը Պուտինն ու Զելենսկին կորցրել են հետաքրքրությունը ԱՄՆ-ը միջնորդությամբ հանդեպ Երևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–ից Իրանը 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար Հայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. Ռուբինյան Եվրոպական Հանձնաժողովը Հայաստանի վիզաների ազատականացման մասին զեկույց է հրապարակել Ուկրաինայի առաջնահերթությունը «բոլորին վերադարձնելն է» Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի աքցանի մեջ

ՀՀ ակախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել էՎաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. ԹրամփԾառուկյանի փեսայի առանձնատունը, հողամասն ու բաժնետոմսերը վերադարձվել են ՀՀ-ինՈւկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիներըԿասեցվել է «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունըՊուտինն ու Զելենսկին կորցրել են հետաքրքրությունը ԱՄՆ-ը միջնորդությամբ հանդեպԵրևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–իցԻրանը 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համարՀայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. ՌուբինյանԵվրոպական Հանձնաժողովը Հայաստանի վիզաների ազատականացման մասին զեկույց է հրապարակելՈւկրաինայի առաջնահերթությունը «բոլորին վերադարձնելն է»Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի աքցանի մեջ Սադախլո մաքսային անցակետում օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվելԴոնալդ Թրամփը մեկնել է ՉինաստանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀարգանքի տուրք է մատուցվել Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հիշատակինԱվստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի պատվիրակությանըՀաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կան տուժածներԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են պատերազմի ավարտ և Հորմուզի նեղուցի բացում. ՖիդանԴատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունՄոսկվան ազդակներ է ուղարկում Երևան․ ինչո՞ւ է ընտրվել նախընտրական շրջանըՔննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման հարցերԾաղկաձորում մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնըՀայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներըԳեղակերտում ելակի բերքահավաքի եռուն շրջան էՔննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումներըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՍիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներինՄիջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Մոուրինյուն ցանկանում է ազդեցություն և ձայնի իրավունք ունենալ տրանսֆերային քաղաքականության որոշումներումԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. ReutersԵրբ քեզ զանգում են քո երկրի հավաքականից, դու պարզապես ասում ես՝ այո. Կլաուդիո ՌանիերիԱմառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք կարող են հեռանալ մադրիդյան ակումբիցՌոսատոմը Հայաստանին առաջարկել է ԱԷԿ-ի նախագիծՀայտնաբերվել է Տոոն Քելդերի «Երիտասարդ աղջկա դիմանկարը» The Beatles-ը Լոնդոնում կունենա պաշտոնական ցուցասրահՆախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվենՌուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. ԶելենսկիՉինաստան այցի ընթացքում Թրամփին կմիանան նաև գործարարներ ԱՄՆ պատվիրակություն է ժամանել Հայաստան՝ քննարկելու TRIPP-ըԴատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալՍահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգըՕտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում աշխատանքային գործունեություն կարող են իրականացնելԲրիտանական պատժամիջոցների տակ հայտնված ռուսական որոշ կառույցներ նաեւ Հայաստանում են փորձել իշխանափոխություն անել
Մամուլ

Կարո՞ ղ է Ռուսաստանը կայուն խաղաղություն բերել Լեռնային Ղարաբաղին․ Xinhua

 

Չինական Xinhua լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի և Ռուսաստանի՝ հզոր միջնորդ լինելու դերակատարման, այս հարցի շուրջ տարվող արտաքին քաղաքականությանն ու հարակից մի շարք այլ հարցերի։ Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է inosmi.ru կայքը:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք գործակալության հոդվածագիր Հան Սյանյանի հոդվածը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները և նրանց տեղակալները վերջերս համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում օտարերկրյա վարձկաններին անհապաղ դուրս գալ Լեռնային Ղարաբաղից: Երեք երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում օգտագործել գործող հրադադարը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ երկարաժամկետ և կայուն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, ինչպես նաև միջազգային հանրությանը, ներառյալ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ձեռնարկել կոնկրետ գործողություններ բարելավելու մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում`ընդհանուր համաձայնեցված մոտեցման միջոցով:

Սեպտեմբերի 27-ից՝ 45 օր շարունակ, Անդրկովկասի երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, գտնվում էին Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ բուռն զինված բախումների մեջ: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նրանք հայտարարեցին, որ տարածաշրջանում զինադադարի ամբողջական ռեժիմը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10-ից: Հայաստանը և Ադրբեջանը կպահպանեն մարտերի ընթացքում գրաված դիրքերն, իսկ ռուս խաղաղապահները կտեղափոխվեն հակամարտության գոտի: Ի տարբերություն երկու կողմերի միջև ձեռք բերված նախկին պայմանավորվածություններին (հոկտեմբերի 10-ին, 17-ին և 26-ին), հրադադարի մասին այս համաձայնագիրը այլ էր, որից հետո Լեռնային Ղարաբաղում բախումն անսպասելիորեն ավարտվեց:

Դիտորդներն այս պարագայում նշում են, որ կարծիքներն առ այն, թե ովքեր են «հաղթել կամ պարտվել ղարաբաղյան հակամարտությունում», բաժանվել են: Ըստ հակամարտող կողմերի՝ Ադրբեջանը Հայաստանից «կվերադարձնի» 1994-ին կորցրած Լեռնային Ղարաբաղի տարածքների մեծ մասը: Բացի կռվող երկրներից, կա նաև Թուրքիան, որը, չնայած որոշակիորեն հաղթող դուրս եկավ Ադրբեջանին իր հստակ աջակցության շնորհիվ, այնուամենայնիվ, «ափսոսանք արտահայտեց», որ չի կարող մուտք գործել տարածաշրջան, և նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, քիչ բան են արել, որ օգնեն հակամարտության կարգավորմանը: Միևնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանը ոչ միայն «վճռականորեն» նպաստեց հրադադարի ռեժիմին, այլև դարձավ միակ երկիրը, որին Ադրբեջանը, Հայաստանը և չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» տարածաշրջանում թույլ տվեցին որպես «խաղաղարար» մտնել, ինչի շնորհիվ այն նոր լծակներ ստացավ Անդրկովկասի աշխարհաքաղաքականության վրա»,-գրում է հեղինակը:

Անդրադառնալով փաստին, որ ՀՀ-ն Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ հեղինակը նշում է, որ չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի սկզբում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է իր նախաձեռնությամբ զանգահարել Պուտինին՝ հույս ունենալով ստանալ ռազմական ու քաղաքական օգնություն, այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտության 45 օրվա ընթացքում Ռուսաստանը դե ֆակտո մնաց «չեզոք»: Վերջինս հրապարակավ հայտարարեց, որ միայն Հայաստանի վրա հարձակման դեպքում ռուսական բանակը կկարողանա կատարել ՀԱՊԿ անդամ պետության անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները, և անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ «հրավերը» ԼՂ-ում զորքեր մտցնելու համար: Մասնավոր հայացք գցելով իրավիճակին՝ «չեզոքություն» պահպանելն առավելագույնի հասցրեց Անդրկովկասում Ռուսաստանի օգուտները. նախ՝ Փաշինյանի հետ Հայաստանի կառավարությունն իշխանության գալուց հետո վարում էր «Ռուսաստանին անտեսելու և ամերիկամետ կողմնորոշման» քաղաքականություն, ինչը վաղուց էր առաջացրել Մոսկվայի դժգոհությունը: Երկրորդ, վերջին տարիներին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական և տնտեսական կապերը սերտացել են, Հայաստանին օգնելն և Ադրբեջանին հարվածելը չէին համապատասխանում Ռուսաստանի շահերին: Երրորդ, եթե Ռուսաստանի ռազմական ուժը ներգրավված լիներ ղարաբաղյան հակամարտության մեջ, ապա դա ոչ միայն Ռուսաստանին կկանգնեցներ Թուրքիայի դեմ, այլ նաև կարող էր հարուցել ԱՄՆ-ի և Արևմուտքի մեղադրանքներ, ինչը էլ ավելի կվատթարացներ Ռուսաստանի միջազգային և տարածաշրջանային դիրքերը:

Ըստ հոդվածագրի՝ ՌԴ «հուժկու» միջամտությունը ԼՂ կոնֆլիկտի կարգավորմանը ոչ միայն նպաստեց Ռուսաստանի հեղինակության ամրապնդմանը Հայաստանում և Ադրբեջանում, Եվրասիայի տարածաշրջաններում և նույնիսկ աշխարհում, այլ նաև ձեռք բերեց իրական աշխարհառազմավարական նշանակություն: Հեղինակի կարծիքով՝ Ռուսաստանի միջնորդությունը տարածաշրջանային հակամարտությունում ստացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաձայն հավանությունը և ունի իրավական հիմք և բարոյական բարձր սկզբունքներ։

«Սա ոչ միայն վերջ տվեց մասշտաբային արյունալի հակամարտությանը, որի հետևանքով զոհվեց ավելի քան 5 հազար և վիրավորվեց շուրջ 10 հազար մարդ, այլև պայմաններ ստեղծվեցին հայ-ադրբեջանական բնականոն հարաբերությունների վերականգնման և ԼՂ հիմնախնդրի վերջնական լուծման համար»,- նշում է նա։

Ինչ վերաբերում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներ տեղակայելուն, ապա այս մասին հոդվածում ասվում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո վերջին 29 տարվա ընթացքում առաջին անգամ ռուսական բանակը կրկին հնարավորություն ունեցավ տեղակայվել Լեռնային Ղարաբաղում, ինչը շրջադարձային պահ է, քանի որ այսպիսով Ռուսաստանը ոչ միայն վերցրեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին, այլև օգտվեց առիթից՝ կրկին մտնելու Անդրկովկաս, որն ունի մեծ աշխարհառազմավարական նշանակություն:

Հեղինակն հոդվածում անդրադարձ է կատարում նաև Ռուսաստան-Թուրքիա աշխարհաքաղաքական դերակատարմանը։ Այս առնչությամբ նա պնդում է՝ երկու երկրներն անընդհատ պայքարում են, բայց և փոխզիջումների գնում․ մի կողմից, Ռուսաստանը կտրականապես մերժում է Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում «խաղաղապահ գործողություններին» և պնդում է, որ տարածաշրջանում տեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ. մյուս կողմից, տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար, նա համաձայնվում է համատեղ ստեղծել Թուրքիայի հետ կրակի դադարեցման ռեժիմի մշադիտարկման կենտրոն և այն հնարավորինս շուտ այն գործարկել:

Ամփոփելով հոդվածը՝ հեղինակը, վկայակոչելով վերլուծաբանների կարծիքներին, նշում է, որ չնայած այն փաստին, որ ռազմական գործողությունները դադարեցվել են, միևնույնն է՝ խնդիրը վերջնական լուծում չի ստացել։ Երեք երկրների միջև կնքված եռակողմ համաձայնագրով դադարեցվում է արյունալի հակամարտությունը, նախատեսվում է հայկական զորքերի դուրսբերում տարածաշրջանից և փախստականների վերադարձ, բայց չի հստակեցվում վիճելի տարածքների վերջնական կարգավիճակը:

«Նախ՝ Ռուսաստանը չի ճանաչում Ադրբեջանի լիարժեք ռազմական հաղթանակը, և Ադրբեջանը փաստացի վերահսկողություն չստացավ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Կասկածներ կան նաև այն մասին, թե որքան կտևի Ռուսաստանի և Ադրբեջանի փոխադարձ վստահությունը: Երկրորդ, Հայաստանում քաղաքական իրավիճակն անկայուն է, և հայտնի չէ, թե որքանով է դա իրականացնելու զորքերի դուրսբերումը, տարածքների փոխանցումը և արդյո՞ք այն հետագայում կպահպանի իր խոստումը: Երրորդ, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունն աճում է, իսկ նրա ներթափանցումը դեպի նախկին ԽՍՀՄ հանրապետություններ՝ արագանում: Դեռ հայտնի չէ ՝ արդյոք այն հավատարիմ կմնա հրադադարի համաձայնագրի կարգավորման և վերահսկման գործող մեխանիզմին, և ինչպես դա կազդի Ռուսաստանի խաղաղապահ գործունեության վրա»,-եզրակացնում է Սյանյանը։