ԵԼ․ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմայի» հաղթանակին, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում իտալական «Ռոման» հյուրընկալվեց ռումինական «Կլուժին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 49-րդ րոպեին «Կլուժի» խորվաթ հարձակվող Գաբրիել Դեբելյուխի ինքնագոլի պատճառով։ 67-րդրոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն 11 մետրանոցից կրկնապատկեց «Ռոմայի» առավելությունը։
Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին։
«Ռոման» 10 միավորով A խմբում առաջին տեղում է եւ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Եվրոպայի լիգա, չորրորդ տուր
A խումբ
«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0։2
«ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 0։1


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա