Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային թռիչքի գումարը կազմել է 25.000 եվրո. Mediaport
MediaPort տելեգրամյան ալիքը հաղորդում է՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը գաղտնի այցով մեկնել էր Մոսկվա, դրա մասին նույն ալիքում հրապարակումից հետո ընդհատել է այցն ու անցած գիշեր վերադարձել։
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ գաղտնի այցից այս գիշեր Հայաստան է վերադարձել «Cessna 525 Citation jet» մոդելի մասնավոր ինքնաթիռով (կոդային համարը՝ RA67172, ավիաընկերություն՝ Jet Travel Club):
Չարտերային թռիչքի արժեքը կազմել է 25.000 եվրո:
Ուշագրավ էր Արցախում ստեղծված աղետի ֆոնին նախագահը նման գումար է ծախսում մեկ չվերթի համար»,-գրում է աղբյուրը։
Ավելի վաղ նույն ալիքը գրել էր. «Գաղտնի այցով ՌԴ մեկնած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Հայաստան վերադարձնող ինքնաթիռը Մոսկվայից դուրս է եկել տեղի ժամանակով 21:44, վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 01:44-ին: Ի դեպ, Արայիկ Հարությունյանին ուղեկցող անվտանգության աշխատակցին թույլ չեն տվել հատել ՌԴ սահմանը»:
Նշենք, որ ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ Արցախի նախագահը պետք է Մոսկվայում մնար մինչև նոյեմբերի 25-ը, բայց Mediaport-ի հրապարակումից հետո ընդհատել է այցը և վերադարձել Հայաստան։
Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանի այցի նպատակն էր փորձել պահել պաշտոնը։
«Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար»,– գրել էր աղբյուրը։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները