Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը սկսեց երկու հաղթանակով
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը երկու հաղթանակով սկսեց պայքարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020 օնլայն մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։
Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, իսկ երկրորդ տուրում սպիտակներով պարտության մատնեց հնդիկ Գուջրատի Վիդիտին։
Արոնյանը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ կիսում է առաջին տեղը։ Նեպոմնյաշչին հաղթեց Մագնուս Կարլսենին եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին։
Առաջին մրցումային օրը տեղի կունենա եւս երեք տուր։
15 տուրից բաղկացած մրցաշարին մասնակցում են նաեւ ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան,, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերն ու Սերգեյ Կարյակինը, իսպանացի Դավիդ Անտոնը, հոլանդացի Անիշ Գիրին ու իրանցի Ալիռեզա Ֆիրուջան։
8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։
Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա