Ռուսաստանը եղբայրական պետություն է եղել եւ կմնա Հայաստանի համար. Արման Աբովյան
Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միակ եւ անփոխարինելի երաշխավորն է եղել, կա եւ կմնա: Այս մասին նոյեմբերի 13-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանը չի հեռացել եւ չի հեռանա` չնայած թուրք եւ սիրիացի իսլամիստները փորձում էին դուրս մղել նրան: «Ռուսաստանը կմնա Հարավային Կովկասում, պարտավոր է մնալ Հարավային Կովկասում, քանի որ Կովկասում կարող է միայն երկու մոդերատոր լինել` կա՛մ Թուրքիան, կա՛մ Ռուսաստանը: Բացի այդ, Ռուսաստանը եղել է, կա եւ մնում է եղբայրական պետություն, եղբայրական ժողովուրդ եւ մի երկիր, որը առնվազն հարյուրամյակներ եղել է հիմնական կայունացնող գործոնը, որն արյունալի իրադարձություններ զարգացում թույլ չի տվել իր շահերի գոտում»,- ասաց Աբովյանը:
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն իրենց կատարած ամեն ինչի համար:
«Խնդիրը ոչ միայն պատերազմի, այլեւ դրան նախորդած գործընթացների մեջ է: Նրանք ունեին երկուսուկես տարի, այսինքն` բավական ժամանակ ոչ միայն պատրաստվելու, այլ նաեւ ռազմադիվանագիտական քայլեր ձեռնարկելու համար, որոնք կկանխեին աղետը: Կարծում եմ, որ պատմության մեջ չկա մի առաջնորդ, ով կապիտուլյացիա է ստորագրել եւ մնացել է իշխանության գլխին: Ինչ վերաբերում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությանը, ապա հիմնական հարցերը վերաբերում էին Ռուսաստանի միջնորդական առաքելությանը»,- շեշտեց պատգամավորը:
Պատգամավորը նշեց, որ այստեղ արդեն դասական քաղաական պրոցես չի գնում. «Մեզ բերել ու հասցրել են մի իրավիճակի, երբ վիզներս ծուռ է։ Այս մարդիկ համաձայն չեն դրան։ Մարդն իրավունք ունի ասելու՝ չեմ ուզում թուրքի դեմը վիզս ծռեմ։ Ասում է՝ հներ, նորեր, սևեր, սպիտակներ. դուք գի՞ժ եք, ի՞նչ եք խոսում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին