Սաուդյան Արաբիայի ավագ գիտնականների խորհուրդը «Մուսուլման եղբայրներ»-ն իսլամին ուղղված սպառնալիք է անվանել
Սաուդյան Արաբիայի ավագ գիտնականների խորհուրդը կոշտ հայտարարություն է տարածել «Մահմեդական եղբայրներ»-ի դեմ` այն «դեվիանտ խմբավորում» անվանելով, որը «երկրի ու ժողովրդի մեջ քաոս սերմանող ծայրահեղական ահաբեկչական խմբավորումներ է ծնում», գրում է Arab Weekly-ն:
Վերլուծաբանները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի ավագ գիտնականների խորհրդի հայտարարությունը հստակ ուղերձ է Եվրոպային առ այն, որ Եղբայրությունը չի ներկայացնում իսլամը եւ որ դրա սպառնալիքն իսլամին նման է նրան, որին բախվում է Եվրոպան, որը տասնամյակներ շարունակ աջակցել է խմբին` թույլ տալով վերահսկել մահմեդական համայնքների մզկիթները, դրանց կրոնական կենտրոնները եւ բարեգործական գործունեությունը:
Վերլուծաբանների կարծիքով` Խորհրդի հայտարարությունը փաստացի հավասարազոր է նրան, որ Սաուդյան Արաբիայի թագավորությունը լվանում է ձեռքերը եւ հերքում է որեւէ կրոնական բաղադրիչ, ինչը, իր հերթին, եվրոպական երկրներին թույլ կտար հետապնդել Եղբայրներին եւ կազմալուծել այս կազմակերպության մասնաճյուղերն ու ցանցերը Եվրոպայում:
Չի բացառվում, որ Ավագ գիտնականների խորհրդի հայտարարությունը պատասխան էր «Մուսուլման եղբայրներ»-ի չափազանցված ոգեւորությանն ԱՄՆ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակին եւ սաուդ-ամերիկյան հարաբերությունների վրա դրա հնարավոր բացասական ազդեցությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին