Ռոհանին ողջունել է ԼՂ հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի համաձայնագիրը
Իրանը ջանք չի խնայի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի ապաէսկալացիայի համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:
Նա նշել է, որ լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարեւանն ու հաշվի առնելով բազմաթիվ պատմական ընդհանուր բնագծերը տարածաշրջանի ժողովուրդների հետ՝ Իրանը գոհունակություն է հայտնում ՌԴ միջնորդությամբ ռազմական հակամարտությանը վերջ դնելու եւ դիվանագիտական կարգավորման գործընթաց սկսելու երկու երկրների առաջնորդների որոշմամբ: Ռոհանին հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան կարգավորել բոլոր տարաձայնությունները խաղաղ մթնոլորտում եւ միջազգային իրավունքի շրջանակներում:
«Այդ նպատակով Իրանը հրադադարի հաստատման եւ խաղաղության հարցով ծրագիր էր ներկայացրել, ինչպես նաեւ ինտենսիվ բանակցություններ վարել հակամարտող կողմերի եւ այլ երկրերի հետ: Մենք որեւէ ջանք չենք խնայի՝ այդ տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացիայի եւ կայուն անվտանգություն, կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար»,-նշել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը