Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի Ռոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրության Ողջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակ Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները Նիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էր Արմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը Արտաքին միջամտություններ, քաղաքական բեւեռացում, ապատեղեկատվություն. ԵԽԽՎ պատվիրակության առաջին զեկույցը

Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածելՄի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավիՌոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրությանՈղջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակՊարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողներըՆիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էրԱրմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՀայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանըՄի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համարԱրտաքին միջամտություններ, քաղաքական բեւեռացում, ապատեղեկատվություն. ԵԽԽՎ պատվիրակության առաջին զեկույցըTeam-ի աջակցությամբ Տավուշի աշակերտները մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին«Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին12-ամյա տղային բուլինգի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է վարույթՀՀ ակախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել էՎաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. ԹրամփԾառուկյանի փեսայի առանձնատունը, հողամասն ու բաժնետոմսերը վերադարձվել են ՀՀ-ինՈւկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիներըԿասեցվել է «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունըՊուտինն ու Զելենսկին կորցրել են հետաքրքրությունը ԱՄՆ-ը միջնորդությամբ հանդեպԵրևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–իցԻրանը 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համարՀայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. ՌուբինյանԵվրոպական Հանձնաժողովը Հայաստանի վիզաների ազատականացման մասին զեկույց է հրապարակելՈւկրաինայի առաջնահերթությունը «բոլորին վերադարձնելն է»Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի աքցանի մեջ Սադախլո մաքսային անցակետում օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվելԴոնալդ Թրամփը մեկնել է ՉինաստանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀարգանքի տուրք է մատուցվել Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հիշատակինԱվստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի պատվիրակությանըՀաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կան տուժածներԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են պատերազմի ավարտ և Հորմուզի նեղուցի բացում. ՖիդանԴատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունՄոսկվան ազդակներ է ուղարկում Երևան․ ինչո՞ւ է ընտրվել նախընտրական շրջանըՔննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման հարցերԾաղկաձորում մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնըՀայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներըԳեղակերտում ելակի բերքահավաքի եռուն շրջան էՔննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները Լոնդոնում քննարկել են խաղաղության գործընթացի զարգացումներըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՍիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներինՄիջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին
Աշխարհ

Իրավիճակը սարսափելի է, ամեն օր մարտեր են, հանգիստ չկա. շատերն անհետ կորած են. Հայերի դեմ կռվող ահաբեկիչները բողոքում են

«The New Yourk Review» պարբերականը «Ռուսաստանի եւ Թուրքիայի համար արտաքին պատերազմներ մղող սիրիացի վարձկանները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է վրձկան ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխմանը եւ հայերի դեմ կռվելու փաստերին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հոդվածում Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկան Աբդել Բասիտը (նրանց անվտանգության համար հեղինակը փոխել է բոլոր կենդանի սիրիացիների անունները) պատմել է. «Նրանք մեզ ուղիղ ուղարկեցին առաջնագիծ: Իրավիճակը սարսափելի է: Սարսափելի: Ամեն օր մարտեր են ընթանում: Հանգիստ չկա: Շատ տղամարդիկ կան, որոնք անհետ կորած են, եւ մենք չենք կարող գտնել նրանց», Ի՞նչը ստիպեց, որ Սիրիայի Հոմս գյուղից այս նախկին ապստամբը որոշի գրանցվել՝ պատերազմելու օտար երկրում: Նրա հայրը, որը դեռ Սիրիայում է, ստիպված է եղել մեծ վարկ վերցնել ընտանեկան արտակարգ իրավիճակի պատճառով, բայց «նրա աշխատավարձը չի բավականացնում «այն մարելու համար»: «Ես ստիպված գնացի: Իմ կամքին հակառակ», - ասել է նա:

Պարբերականի փոխանցմամբ՝ Աբդել Բասիթը սիրիացի հարյուրավոր մարտիկներից մեկն է, որոնց սեպտեմբերի սկզբից Թուրքիան ուղարկել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ պատերազմելու համար: Սիրիացի այս աղքատ մարդիկ դարձել են թնդանոթի կեր:

Աբդել Բասիտի չորս ընկերներ սպանվել են երկու օրվա ընթացքում՝ Ադրբեջան իջնելուց անմիջապես հետո: Եվս երկուսը սպանվել են մեկ շաբաթ անց:

«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված եւս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը եւս գործում է: Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ` Ադրբեջան։ Վարձկաններից շատերը Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում» - գրել է ամերիկացի լրագրող Ցուրկովը:

France24 հեռուստատեսային ցանցը եւս շարունակում է փաստեր եւ տեսանյութեր հրապարակել, որոնք մեկ անգամ եւս հաստատում են, որ տարբեր ահաբեկչական կազմակերպություններ ներկայացնող սիրիացի վարձկաններ ադրբեջանական կողմից կռվում են Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումների ժամանակ:

Տեսանյութերի մի մասը նկարահանվել է Սիրիայում ահաբեկիչների ուսումնական ճամբարներում, իսկ մյուսները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Ադրբեջանում նկարահանված տեսանյութերը նկարահանել են հենց վարձկանները, որոնք հետագայում դրանք տեղադրել են համացանցում:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հանգստյան օրերին գերի է վերցրել երկու սիրիացի մարտիկների՝ մեկը Իդլիբ նահանգից, մյուսը` Համայից: Նրանք վկայություն են տվել այն մասին, թե ինչպես եւ ինչու են հայտնվել Լեռնային Ղարաբաղում:

Ղարաբաղյան պատերազմին սիրիացի վարձկանների մասնակցության մասին ի հայտ եկող նորանոր ապացույցներով հադերձ, պաշտոնական Բաքուն շարունակում է կտրականապես հերքել դրանք։ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը «Washington Times» թերթին տված հարցազրույցում ասել է. - «Ես Մոսկվայում եմ դպրոց գնացել։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է քարոզչությունը։ Այս պնդումները պարզապես խորհրդային քարոզչություն են: Այս բոլոր ջանքերի նպատակը փաստերն այնպիսի կեղծ լույսի ներքո ներկայացնելն է, որպեսզի Հայաստանին հնարավորություն տա այս պատերազմի մեջ ներքաշել ռուսական ուժերին՝ Ադրբեջանի դեմ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ «օտարերկրյա վարձկանների» ներգրավվումը «սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի, այլեւ` միջազգային անվտանգության համար, եւ այդ հարցը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա»: