ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Բայդենը
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենն ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ղեկավարը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ջո Բայդենն անհավանական մանդատ է ստացել։ Շուտով նա փոխնախագահից կդառնա նախագահ Ջո Բայդենը։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար», - ասել է Փելոսին լրագրողներին։
Նրա խոսքով՝ այս առավոտյան պարզ է դարձել, որ հենց Բայդեն-Հարիս զույգն է հաղթանակ տարել ընտրություններում: Սենատոր Կամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։
Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։


















































Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել է
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Երևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվել
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը