Փարիզը թույլ է տվել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Թուրքիայի դեմ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունները Ֆրանսիայի եւ դրա ղեկավարության դեմ` թույլ տալով պատժամիջոցների հնարավորությունը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ ատելության անընդունելի հայտարարություններով»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Սա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, այդ հարցում կա լիակատար եվրոպական համերաշխություն, եւ մենք պնդում ենք, որպեսզի Թուրքիան հրաժարվի այդ տրամաբանությունից»,- շարունակել է Լե Դրիանը:
Ընդ որում, նախարարը հիշեցրել է, որ «Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետություններին եւ կառավարությունների ղեկավարներին, որոշում է կայացրել, որ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկելու թուրքական իշխանությունների դեմ»: Ըստ նրա` եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, «կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների ծրագիր»:
Հիշեցնենք, որ Էրդողանը մեղադրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով պաշտպանում էր ծաղրանկարներ անելու իրավունքը, այդ թվում` Մուհամեդ մարգարեի, իսլամի դեմ ատելության արշավում եւ կասկածի տակ է դրել Ֆրանսիայի պետության ղեկավարի հոգեկան առողջությունը: Բացի այդ, չորեքշաբթի` նոյեմբերի 4-ին, Թուրքիան սպառնացել է «ամուր կերպով պատասխանել» Ֆրանսիայում թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության արգելքին:
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը նախօրեին պաշտոնապես հայտարարել էր «Գորշ գայլերի»` երկրի տարածքում արգելքի մասին:
««Գորշ գայլեր» շարժումը լուծարվել է նախարարների խորհրդի որոշմամբ` հանրապետության հախագահի հանձնարարականների համաձայն»,- գրել էր ՆԳ նախարարը Twitter-ում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին