Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել խստորեն դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան
Հայերը դժվարին ժամանակներ են ապրում: Այս մասին Twitter-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբ Ռոոսը:
«Եվրամիությանը կոչ եմ անում ամենայն խստությամբ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան Հայաստանի դեմ»,- գրել է նա` հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձ հրապարակելով:
«Թանկագին հայեր, դուք ապրում եք բացառիկ մշակութային նշանակության երկրում: Հիմա դուք դժվար ժամանակներ եք ապրում, անմեղ մարդիկ բարբարոսական հարձակումների են ենթարկվում:
Ես ուզում եմ, որպեսզի դուք իմանաք, որ ես լիովին սոլիդար եմ ձեզ հետ: Ես ԵՄ-ին կոչ եմ անում խստորեն դատապարտել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան: Այս երկու ռեժիմները սպառնալիք են Հայաստանի խաղաղության եւ անվտանգության համար: Իմ կողմից ես ամեն ինչ կանեմ` Եվրախորհրդարանում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար: Ես հնարավորություն ունեցա անձամբ ծանոթանալու հայերի հարուստ մշակույթին եւ հյուրընկալությանը: Աշխարհը շատ ավելի լավը կդառնար, եթե ավելի շատ մարդիկ որպես բարոյական կողմնացույց հետեւեին հայկական արժեքներին»,- ասել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին