Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան
Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին կամ տարածքներում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Իրանական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ին հայտնել էին, որ անօդաչու սարքը Իրանի սահմանամերձ տարածք է մտել ղարաբաղյան հակամարտության գոտուց: Դրանից առաջ Իրանի արտգործնախարարությունում հայտարարել էին, որ Ղարաբաղում մարտերի պատճառով սահմանամերձ տարածաշրջանի տների վրա ութ արկ է ընկել:
«Ակտիվությունը մեր երկրի սահմանամերձ շրջաններում լրջորեն եւ ուշադրությամբ վերահսկվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, եւ այդ կապակցությամբ, անընդունելի հայտարարելով տարածաշրջանում հակամարտող կողմերից որեւէ մեկի ագրեսիան մեր երկրի տարածքի ուղղությամբ, լրջորեն նախազգուշացնում ենք նրանց անհրաժեշտ նախազգուշական միջոցների մասին»,- ասել է Ջալալին:
Դեսպանը շեշտել է, որ Իրանը «սերտ եւ լուրջ կապի մեջ է բոլոր կողմերի հետ»: «Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին եւ իր տարածքում: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մենք երկու կողմերին էլ հայտարարել ենք, որ յուրաքանչյուր ոք, ով չի հետեւում այս սկզբունքին, ամբողջությամբ մերժվելու է»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով` Իրանն ինքնաբավության եւ նույնիսկ արտահանման հնարավորությունների է հասել պաշտպանական որոշ ոլորտներում: «Եվ եթե մենք անհրաժեշտություն զգանք, ապա անպայման միջոցներ կձեռնարկվեն»,- եզրափակել է դիվանագիտական առաքելության ղեկավարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին