Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Քերի Քավանո
ԵԱՀԿ Մինսկի խմբի 1999-2001 թվականներին ԱՄՆ նախկին համանախագահ Քերի Քավանոն «Ալ Ջազիրայի» համար գրել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի» վերտառությամբ հոդված։
«Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական գործողությունների կտրուկ էսկալացիայի սահմանին են, ինչը կհանգեցնի է՛լ ավելի մեծ մարդկային տառապանքի եւ օտարերկրյա տերությունների լուրջ ռազմական միջամտություն հրահրելու ռիսկի»,- նշել է նա։
Քվանոն շեշտել է, որ Ալիեւը Թուրքիայի աջակցությամբ անցել է ռազմական լուծման՝ դիմադրելով մարտական գործողությունները դադարեցնելու եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կոչերին։
Նրա խոսքով՝ հենց բանակցությունները, այլ ոչ թե ռազմական գործողությունները, հնարավորություն կտան խոսել կայուն կարգավորման մասին:
«Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բանակցությունների հիման վրա խաղաղության հասնելու համար պահանջվում է 3 տարբեր բաղադրիչ՝ փոխզիջումային որոշումների ուղղությամբ աշխատելու առաջնորդների պատրաստակամությունը, նման կարգավորման համար միջազգային օգնությունն ու դրա հետագա իրականացումը, ինչպես նաեւ նման փոխզիջմանը բնակչությանը պատրաստելը»,- ասել է նա՝ հավելելով, որ խաղաղության հասնելու համար պետք է իրական փոխզիջում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը կարգավորելը հեշտ չէ: Հայ եւ ադրբեջանցի առաջնորդների կողմից պահանջվում է քաղաքական խիզախություն, որպեսզի վերջ դրվի մարտական գործողություններին, սկսվեն կառուցողական, փոխշահավետ բանակցությունները, եւ որ երկու ժողովուրդները վստահ լինեն, որ նման մոտեցումը կարող է ապահովել խաղաղությունը, որին նրանք արժանի են»,- նշել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը