ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածության չպահպանմամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անիտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը:
«Միանգամայն ակնհայտ է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է կողմերի շարունակվող գործողություններով ու քաղաքացիական բնակչության համար դրանց ունեցած հետևանքներով: Մենք չափազանց մտահոգված ենք քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներով: Անհրաժեշտ է կրկին հստակ դատապարտել քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած գործողություն»,- նշել է Դյուժարրիկը:
Նրա խոսքով՝ Գուտերեշը շարունակում է անձնապես մասնակցել խնդրի քննարկումների ու կապ պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ:
«Նրա՝ երկու կողմին ուղղված կոչի էությունը շատ պարզ է. չափազանց կարևոր է, որ նրանք լիարժեք կերպով իրականացնեն ու պահպանեն կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որը նրանք համաձայնեցրել են որպես առաջնահերթ միջոցառումներ՝ հումանիտար ընկալումների ելնելով: ՄԱԿ-ը պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել՝ նման դիմում ստանալու դեպքում, և պատրաստակամ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- շեշտել է Գուտերեշի ներկայացուցիչն՝ ընդգծելով, որ իրավիճակը շատ արագ է փոփոխվում, և կարևոր է, որ կողմերն ավելի արագ քայլեր ձեռնարկեին իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, քանի որ կոնֆլիկտի ընդլայնման և տարածաշրջանում իրադրության էլ ավելի ապակայունացման վտանգ կա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին