Լեռնային Ղարաբաղ. «օդային տագնամի» ազդանշանները, հրետակոծությունն ու ապաստարանները՝ մայրաքաղաք Ստեփանակերտում. Al Jazeera-ի անդրադարձը
Տարեց մի զույգ դանդաղ քայլում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ դեպի բաց մնացած քիչ խանութներ տանող ճանապարհով, միաժամանակ առաջնագիծ են մեկնում տղամադրիկ, իսկ «Եվրոպա» հյուրանոցի դիմաց հավաքված լրագրողներն իրենց օրն են պլանավորում, գրում է Al Jazeera-ի թղթակիցն Արցախից:
«Այսպիսի տեսարան է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Արդեն պատերազմի երրորդ շաբաթն է, և Ստեփանակերտը ուրվական-քաղաքի է վերածվել. բնակիչները կա՛մ ապաստարաններում են պատսպարվել, կամ՝ Հայաստան տեղափոխվել:
Ռազմաճակատին մոտիկ գտնվող Մարտակերտ քաղաքի բնակիչնեչը՝ մի կին իր փոքր երեխաների հետ միասին, արդեն երկու շաբաթ է, ինչ նկուղից դուրս չեն եկել: Անյուտան մեծ հույսեր ունի, ինչպես՝ իր որդին, որը ժպտում է, և ինչպես շատ-շատերը՝ ռազմաճակատում ինքն էլ հարազատներ ունի:
«Եղբայրս Մարտակերտում է այժմ կռվում: Նրա հայրը ևս ադրբեջանական զորքերի դեմ է կռվում: Նրանք պատերազմելու կարիք չունեն, բայց ստիպված են»,- ասում է տիկին Անյուտան:
69-ամյա տիկին Նվարդն էլ հիշում է՝ քրոջ ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ երեխան՝ մի քանի օր առաջ՝ գիշերը հուղարկավորել են նրան: «Մայրն անգամ երեխայի մարմինը չի տեսել»,- ասում է:
«Չորս թոռ ունեմ, չորսն էլ՝ ռազմաճակատում. մեկը երեք օր առաջ է զոհվել, մյուս երեքը ողջ են դեռ: Ի՞նչ են ուզում մեզնից թուրքերը»,- դառնությամբ ասում է տիկին Նվարդը՝ չկարողանալով զսպելն արցունքները...


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը