Իրանն ու Ռուսաստանը պանթյուրքիզմի անմիջական թիրախներ են
Իրանն ու Ռուսաստանը պանթյուրքիզմի անմիջական թիրախներ են: Ակնհայտ է, որ եթե ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական դաշինքը հաջողության հասնի Ղարաբաղում, ապա դա մահացու վտնագավոր կլինի Իրանի եւ Ռուսաստանի համար: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ անխուսափելիորեն կսկսվեն ազգամիջյան կոնֆլիկտներ: Իրան եւ Ռուսաստան ներթափանցած ահաբեկիչները կփորձեն բախումներ հրահրել, խախտել երկրների տարածքային ամբողջականությունը: Հարավային Կովկասից ահաբեկչությունը կներթափանցի Հյուսիսային Կովկաս:
«Եթե այդպես լինի, ապա Ռուսաստանի հաջորդ պատերազմը կլինի Կուլիկովյան դաշտում»,-նշեց Դավիթ Բաբայանը:
Նրա տեղեկություններով՝ գրոհայինների թվում նկատվել են նույնիսկ ծայրահեղական ույգուրներ, որոնք, բնականաբար, կփորձեն վերադառնալ Սինձյան եւ այնտեղ ապակայունացնել իրավիճակը:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա գոնե նա չի տրվում էմոցիաներին եւ ունի մեծ դիվանագիտական փորձ: Ակնհայտ է, որ Իրանին փորձում են սադրանքի ենթարկել, օրինակ, իբր պատահական հրթիռային հարվածներով: «Սակայն Իրանն անպատասխան չի թողնի նման գործողությունները: Պատասխան կլինի: Շուտով կտեսնենք՝ ինչ քայլեր կձեռնարկի պաշտոնական Թեհրանը»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը