Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
AECOM ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի՝ իրենց մշակելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքները Ֆրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանից Կասեցվել է Կապանում գործող լցակայաններից մեկի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել ԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելություն Ալ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակը Մենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներին Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող Կրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆ ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավի

AECOM ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի՝ իրենց մշակելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքներըՖրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանիցԿասեցվել է Կապանում գործող լցակայաններից մեկի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունըԵղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարելԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելությունԱլ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակըՄենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներինՎահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողԿրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածելՄի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավիՌոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրությանՈղջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակՊարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողներըՆիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էրԱրմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՀայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանըՄի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համարԱրտաքին միջամտություններ, քաղաքական բեւեռացում, ապատեղեկատվություն. ԵԽԽՎ պատվիրակության առաջին զեկույցըTeam-ի աջակցությամբ Տավուշի աշակերտները մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին«Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին12-ամյա տղային բուլինգի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է վարույթՀՀ ակախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել էՎաշինգտոնը և Մոսկվան ընդհանուր համաձայնության չեն եկել ամբողջ Դոնբասը Ռուսաստանին միացնելու հարցում. ԹրամփԾառուկյանի փեսայի առանձնատունը, հողամասն ու բաժնետոմսերը վերադարձվել են ՀՀ-ինՈւկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիներըԿասեցվել է «Անդակո» ընկերության երկու արտադրատեսակների արտադրությունըՊուտինն ու Զելենսկին կորցրել են հետաքրքրությունը ԱՄՆ-ը միջնորդությամբ հանդեպԵրևան-Բաթում-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 14–իցԻրանը 5 պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համարՀայաստանի և Թուրքիայի միջև մաքսային իմաստով ուղիղ՝ առանց վերաձևակերպումների առևտուրը դարձել է հնարավոր. ՌուբինյանԵվրոպական Հանձնաժողովը Հայաստանի վիզաների ազատականացման մասին զեկույց է հրապարակելՈւկրաինայի առաջնահերթությունը «բոլորին վերադարձնելն է»Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի աքցանի մեջ Սադախլո մաքսային անցակետում օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվելԴոնալդ Թրամփը մեկնել է ՉինաստանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀարգանքի տուրք է մատուցվել Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հիշատակինԱվստրիայում ՀՀ դեսպանն ընդունել է «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի պատվիրակությանըՀաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Նորապատ գյուղում ավտոմեքենան բախվել է բետոնե ցանկապատին․ կան տուժածներԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են պատերազմի ավարտ և Հորմուզի նեղուցի բացում. ՖիդանԴատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունՄոսկվան ազդակներ է ուղարկում Երևան․ ինչո՞ւ է ընտրվել նախընտրական շրջանըՔննարկվել են միգրացիայի արդյունավետ կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման հարցերԾաղկաձորում մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնը
Հայաստան

Քննարկվում է հրադադարի ամրապնդման մեխանիզմներ ներդնելը, բայց դրան Ադրբեջանն է միշտ դեմ եղել. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ РБК-ին

 

Կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության ընձեռած հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել չի կարելի, ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Իրավիճակը շատ փոփոխական է: Հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են, հիմնականում՝ հարավային ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից, մեծ ուժեր են առաջ նետվել, փորձել են ինչ-որ բանի հասնել: Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների և, հատկապես, մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարել. ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, շարունավել են ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև երկուշաբթի՝ օրվա ողջ ընթացքում»,- նշել է Մնացականյանը:

Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ առաջին քայլը ստեղծված իրավիճակում հումանիտար նպատակներով կրակի դադարեցումն է, և այդ համատեքստում նախարարը շեշտել է ՌԴ գլխավորությամբ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը:

«Այն կորցնելը խիստ վտանգավոր է: Խորհրդակցություններ են անցկացվում և՛ Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության, և՛ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Այո, այժմ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հարցը: Այդ համատեքստում Ռուսաստանը իր կողմից շատ օգտակար դեր է խաղում: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը հանդես են եկել և այժմ էլ հանդես են գալիս վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման օգտին, բայց տարիներ շարունակ մենք բախվում ենք այն խնդրին, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ամրապնդման որևէ մեխանիզմի ներդրմանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Մնացականյանը շեշտել է, որ կոնկրետ տարածքների՝ այս կամ այն կողմից վերահսկողության տակ գտնվելու մասին խոսելը տեղին չէ:

«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի դիրքերի առաջխաղացում է եղել, քայլեր են ձեռնարկվում հակառակորդի որևէ հաջողություն թույլ չտալու ուղղությամբ, պաշտպանության բանակի ուժերը հետ են շպրտում հակառակորդին, դիրքավորում է ընթանում: Հակառակորդը երկու շաբաթում կրառել է իր ողջ հզորությունը՝ ավիացիա, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ՝ Թուրքիայի անմիջական ու անվերապահ աջակցությամբ. վերջինը Ադրբեջանին զինում է ռազմական տեխնիկայով, F-16 կործանիչներով, հրամանատարությամբ ու աջակցում օդային ղեկավարմամբ: Բացի այդ, Սիրիայից, Լիբիայից զինյալ-ահաբեկիչների տեղակայումը Ադրբեջանում փոխում է հակամարտության համատեքստը: Արցախը վերջին երկու շաբաթում ցույց է տվել, թե ինչ է նշանակում պաշտպանությունն ու ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքն ու պատմական հայրենիքը»,- ընգծել է Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնության կայացման հարցում բարձր է գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դերը:

«Բանակցությունները շատ բարդ ու զգայուն հարցերի վերաբերյալ էին: Շատ դրույթներ կային՝ հարցերի ինչ ծավալ է պետք դիտարկել, ինչ հերթականությամբ քայլեր պետք է կատարվեն: 11 ժամ պահանջվեց այս 4 կետի շուրջ համաձայնության գալու համար, որոնք արտացոլվել են հայտարարությունում: Եվ այստեղ, ասեմ Ձեզ, շատ կարևոր դեր է ունեցել Սերգեյ Լավրովը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այս պահին զերծ մնալ դետալների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Ինձ համար հիմա կարևորն արդյունքի հասնելն է: Հարցեր կան, որոնք վերաբերյալ մենք բացարձակապես համաձայն չենք ադրբեջանական կողմի հետ, բայց գլխավոր այն է, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք այդ հարցին մոտեցել, մեր ժողովուրդների առաջ ունեցած պատասխանատվությամբ»-նշել է Մնացականյանը: