Ուկրաինացի գործարարի մահափորձի մեջ կասկածվողին մահացած են գտել
Մոնակոյում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաեւի դեմ մահափորձի մեջ կասկածվող կինը հայտնաբերվել է մահացած Կիեւի մերձակայքում, գրում է «Ուկրաինական պրավդա»: Թերթին իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ հրազենային վնասվածքով կնոջ դին հայտնաբերվել է հուլիսի 6-ի ուշ երեկոյան։
Հրապարակման մեջ նրա անունը չի նշվում, սակայն աղբյուրները նրան անվանում են Մոնակոյում հունիսի 29-ին ձեռնարկատեր եւ նախկինում Ուկրաինայի քաղաքացի Վադիմ Երմոլաեւի սպանության փորձի գլխավոր կասկածյալ։ Երմոլաեւը գտնվում է ուկրաինական պատժամիջոցների տակ՝ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում բիզնես գործունեություն ծավալելու պատճառով։
Ավելի վաղ՝ Մոնակոյի իրավապահները հայտարարել էին, որ այն պայթյունի կազմակերպման գլխավոր կասկածյալը, որի հետեւանքով ծանր վնասվածքներ էին ստացել Երմոլաեւը եւ նրա ընտանիքի անդամները, Ուկրաինայի քաղաքացի, 39-ամյա Անաստասիա Բերեզովսկայան է։ Նրա նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել։
«Ուկրաինական պրավդայի» աղբյուրի փոխանցմամբ՝ Կիեւի մերձակայքում սպանված կինը 2025 թվականի մարտի 22-ից մինչեւ 2026 թվականի հուլիսի 1-ը գտնվել է Ուկրաինայից դուրս։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով