ԿԽՄԿ-ն Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման հույս ունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը։ Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է ԿԽՄԿ Եվրասիային հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հուսով ենք, որ հրադադարի մասին մարդասիրական համաձայնագիրը կպահպանվի, եւ որ այն զգալի թեթեւություն կբերի նրանց, ովքեր տուժել են»,- ասել է նա։
ԿԽՄԿ-ն պատրաստ է նպաստել մարտերում զոհվածների մարմինները կողմերին փոխանցելուն, ինչպես նաեւ բռնվածներին ազատելուն, շարունակել է Շուեփը։ «Սակայն ձեւաչափի շուրջ կողմերը պետք է պայմանավորվեն միմյանց միջեւ։ Մենք շարունակում ենք նրանց հետ բանավեճերը՝ հանդես գալով առաջարկներով»,- պարզաբանել է տարածաշրջանային տնօրենը։
Նրա խոսքով՝ կողմերը պետք է համաձայնության հասնեն «գործողությունների եւ լոգիստիկայի» հարցերի շուրջ, եւ այդպիսի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։ «Դրանից բացի, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որ այդպիսի գործողությունը կայանա»,- շեշտել է Շուեփը։
Կարմիր խաչի ներկայացուցիչը նշել է, որ իր կազմակերպությունը «ներգրավված չէ քաղաքական բանակցություններին»։ «Մեր դերը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ամփոփել է նա։
Շուեփը հայտնել է, որ ԿԽՄԿ գնահատականներով՝ առաջիկա ամիսներին տարածաշրջանում օգնության կարիք են ունենալու «տասնյակ հազարավոր մարդիկ»։ «Այս նպատակով մենք հանդես ենք եկել շտապ կոչով՝ ԿԽՄԿ մարդասիրական գործողությունների համար հատկացնելու լրացուցիչ 9,2 մլն շվեյցարական ֆրանկ (ընթացիկ փոխարժեքով 10 մլն դոլարից ավելի)։ Մենք արդեն սկսել ենք պետություններից շռայլ նվիրատվություններ ստանալ եւ նրանց խորապես շնորհակալ ենք այդ աջակցության համար»,- եզրափակել է տարածաշրջանային տնօրենը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը