Զախարովան մանրամասներ է պատմել Ղարաբաղյան հարցի շուրջ ժամեր տևած բանակցությունների մասին
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է պատմել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին: Գրել է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, դրանք տևել են գրեթե 11 ժամ և ավարտվել են գիշերը՝ ժամը երկուսի մոտ: Ընդ որում, ի սկզբանե հանդիպումը խորհրդատվական բնույթ ուներ, բայց ընթացքում հնարավոր եղավ մշակել մի փաստաթուղթ, որը դարձավ հակամարտության կարգավորման ելակետ:
Մասնակիցները մի քանի ընդմիջում են արել, որպեսզի պատվիրակությունները կարողանան զանգահարել Բաքու և Երևան:
«Երեքն անց էր, երբ դահլիճում լսվեց Սերգեյ Վիկտորովիչի ուրախ բացականչությունը. նա մեկ անգամ ևս հարցրեց կողմերին, թե արդյո՞ք ամեն ինչ համաձայնեցված է, և դրանից հետո միայն նա գնաց լրագրողների մոտ», — ասել է Զախարովան:
Նա ավելացրել է, որ այս խորհրդակցությունների ընթացքում նա նորովի է բացահայտել ռուսական դիվանագիտության ղեկավարին:
«Ես տպավորություն ունեմ, որ այս փուլում նա դրեց իր ողջ ինտելեկտը, բանակցային բոլոր ունակությունները, մարդկային որակները»,- նշել է Զախարովան:
«Երբ Ռուսաստանի նախագահը գծում է այն ճանապարհը, որը դուք պետք է անցնեք, դա այնպիսի ուժ է տալիս, որ անհնար է շեղվել այդ ճանապարհից», — ասել է նա:
Ըստ Զախարովայի, պետության ղեկավարի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունները հիմք են դրել հակամարտության կարգավորման գործընթացին:
Անցած շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում բանակցությունների ընթացքում համաձայնության եկան զինադադարի և գերիների ու մահացածների մարմինների փոխանակման շուրջ: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ի կեսօրից, բայց նույն օրը կողմերը սկսեցին միմյանց մեղադրել պայմանավորվածությունները խախտելու մեջ:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները