«Մոսկովյան պայմանավորվածությունները կդառնան ԼՂ-ում դեպի տևական հրադարար տանող առաջին քայլը». ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ
Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին մոսկովյան պայմանավորվածությունները կլինեն առաջին քայլը դեպի երկարատև հրադադարը Լեռնային Ղարաբաղում, կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի պրոֆեսոր Քերի Քավանոն:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Քավանոն, մեկնաբանելովլույս հոկտեմբերի տասը ձեռք բերված համաձայնագիրը, ընդգծել է, որ կրակի դադարեցումը «շատ ոգևորող քայլ է»:
Նախկին պաշտոնյան կարծում է, որ այս հրադադարը կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա հրադադարը պահպանելու, մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը:
«Սա առաջին քայլն է դեպի համաձայնագիրը, սակայն հետագա համաձայնագիրը չի լինի հակամարտության լուծումը, այլ կլինի կրակի երկարատև դադարեցում»,- ասել է Քավանոն, որը 2000-ականների սկզբին կարևոր դեր էր կատարում այս հակամարտության կարգավորման նպատակին ուղղված միջնորդական ջանքերում:
Նա հույս է հայտնել, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կսկսվեն «ավելի աշխույժ» բանակցություններ: Հետագայում հնարավոր կլինի բանակցությունները կենտրոնացնել ոչ միայն կրակի դադարեցման, այլև հենց հակամարտության լուծման ուղղությամբ:
«Դա մոտ ժամանակում չի լինի: Շատ դժվար է փոխզիջումային լուծում ստեղծել նման ինտենսիվ ռազմական գործողություններից հետո»,- ասել է ԼՂ հարցով բանակցությունների ամերիակցի նախկին մասնակիցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին