Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին» «Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոն Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալով Սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանից Ես չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին Դուա Լիպան դատի է տվել Samsung-ին Օրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբ Բրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել

«Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»... Պեդրիին»«Բարսելոնան» հաղթել է «Ռեալին» և հռչակվել Իսպանիայի չեմպիոնՀունահռոմեական ոճի հայ ըմբիշները հայրենիք են վերադարձել 9 մեդալովՍպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում հաղթել է Արթուր Ավետիսյանը Նույնականացման քարտը պարտադիր կդառնա 16 տարեկանիցԵս չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստինՀանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է ՊուտինինԴուա Լիպան դատի է տվել Samsung-ինՕրբանի պարտությունը թույլ կտա ԵՄ-ին պատժամիջոց սահմանել Կիրիլի նկատմամբԲրիտանական բանակի ռազմական բժիշկներն օդապարիկով վայրէջք են կատարել Ատլանտյան օվկիանոսում Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվելԲախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՖլորիդա նահանգի հարավում բռնկված հզոր անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկելԼեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBCԻրանն ակնկալում է արտասահմանյան բանկերում իր ակտիվների անհապաղ ապատասառեցումԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծըՔանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվելՊե՞տք է հրապարակվի զոհված հերոսի մասին տեղեկատվություն, եթե ծնողը դեմ էՄետրոյի շաբաթը թվերով. տոմսային համակարգը շարունակելու է գործել մի քանի տարբերակովՀայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիրՈւնեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարարԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծըՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԱռաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունըՌեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքիԵՄ-ն կաջակցի Հայաստանին ԵՄ ուղով գնալու հարցումԵրևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրևԳլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՀայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա ՄոդիԹեհրանի հիմնական կենտրոնացումը տարածաշրջանային պատերազմի դադարեցումն էՎրաստանն այսօր ընտրելու է իր 142-րդ Կաթողիկոս-ՊատրիարքինՊիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծըԱրտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ներդնել Դիվանագիտական գրասենյակների ինստիտուտՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀայաստանի ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից էԴոնալդ Թրամփը 8,5 տարվա ընդմիջումից հետո կայցելի ՉինաստանՀանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթարԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանիՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս ՊետրոսյանԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՆեթանյահուն պատրաստվում է առաջիկա տասնամյակում հրաժարվել ԱՄՆ ռազմական ֆինանսական աջակցությունիցՀայաստանի համար ԵՄ-ն լոկ գործընկեր չէ«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել ենՄարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալՀանտավիրուսի պատճառով մեկուսացված նավը հասել է ԹեներիֆեԵրբ գա պահը, Հայաստանն ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ ՄիրզոյանԿրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ ՊեսկովՍթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Մոսկվա
Արցախ

Կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստակամություն է հայտնել ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունն անկախ պետություն ճանաչել: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ զրույցում` Արցախում շարունակվող հակամարտությունը քննարկելիս, փոխանցում է Asbarez-ը:

«Ես սարսափում եմ: Սա է այն, ինչի մասին երկար տարիներ նախազգուշացնում էին մեզանից շատերը, երբ մենք տեսնում էին Ադրբեջանի կողմից աճող սադրանքները Ալիեւի ներքաղաքական խնդիրների աճի ֆոնին, ով փորձում էր շեղել ուշադրությունը դրանցից: Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում է ԱՄՆ արձագանքը ռազմական գործողություններին եւ բռնությունների բռնկմանը շփման գծի երկայնքով: Կողմերի միջեւ հավասարության նշանը խրախուսանք էր Բաքվի համար: Մենք այս մասին բազմիցս խոսել ենք, ամեն անգամ, երբ սադրանքներ են եղել: Երբ կա ագրեսոր, իսկ մնացած ուժերը պատասխանատվության կոչ են անում երկու կողմերին էլ, դա ոչ այլ ինչ է, քան խրախուսում ագրեսորին, քանի որ նա հասկանում է, որ պատասխանատվության չի ենթարկվելու»,- ասել է կոնգրեսականը: Նրա խոսքով` Թուրքիան կրակին յուղ է լցնում: «Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում հակամարտության գոտի: Ադրբեջանը հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին: Իսկ ԱՄՆ ղեկավարությունը պարզապես այնտեղ չէ, որպեսզի դատապարտի Ադրբեջանին եւ Թուրքիային եւ կոչ անի նահանջել»,- ասել է Շիֆը: «Մենք Կոնգրեսում բանաձեւ ենք ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Թուրքիային` նահանջել եւ դադարեցնել հակամարտության բորբոքումը: Բայց վարչակազմը նույնպես պետք է այդպիսի դիրքորոշում որդեգրի»,- հավելել է նա:

Խոսելով պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իր կոչի մասին` նա նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Ըստ նրա` միջազգային ասպարեզում խաղաղության հաստատման ամենահզոր կոչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչն էր` չնայած որ դա պետք է լիներ նախագահի կամ ԱՄՆ պետքարտուղարի կոչը: «Մենք պետք է վերջ դնենք ռազմական գործողություններին, ստիպենք Թուրքիային նահանջել, իսկ Ադրբեջանին` զենքը վայր դնել»,- ասել է Շիֆը` հավելելով, որ այլ այլընտրանք պարզապես չկա:

Ողբերգությունը, նրա խոսքով, այն է, որ դա հնարավոր էր կանխել, եթե միջազգային հանրությունն ավելի մեծ վճռականություն ցուցաբերեր: «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային հասկացնեն, որ եթե նրանք շարունակեն այս բռնությունը` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչել»,- ասել է նա: «Մենք քննարկել ենք նաեւ Շուշի քաղաքում գտնվող պատմական հայկական եկեղեցու` Ղազանչեցոց տաճարի կանխամտածված ռմբակոծությունը Ադրբեջանի կողմից,- ասել է Շիֆը` հավելելով,- «նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը պետք է հասկանան, որ բազմամյա սահմանային վեճը չեն կարող լուծել խաղաղ բնակչության դեմ ուժի անխնա կիրառմամբ, եւ Միացյալ Նահանգները մի կողմ չեն մնալու»: Շիֆը նաեւ հայտարարել է, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Անկարային եւ Բաքվին` տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը սպառնալիքի համար: