Իրանը մտահոգված է ահաբեկիչների առկայությամբ
Պատերազմն Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի` Իրանի հարեւան երկու երկրների միջեւ եւ որոշ իրադարձությունների ի հայտ գալը, այդ թվում` Սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի եւ թաքֆիր-ահաբեկիչների ներգրավվածությունն այս պատերազմում, ինչպես նաեւ պարբերական կրակոցներն ու ականանետային հարվածներն Իրանի տարածքի վրա այս մարտում մտահոգիչ են եւ հնարավորինս շուտ պետք է դադարեցվեն: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի` միջազգային հարցերով գլխավոր խորհրդականը, փոխանցում է Mehr-ը:
Անդրադառնալով Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի կոնֆլիկտներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ` Ալի Աքբար Վելայաթին նշել է. «Մենք հարգում ենք բոլոր ազգերի տարածքային ամբողջականությունը, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից մեկն է: Մենք` որպես ՄԱԿ-ի անդամներ, պնդում ենք այդ սկզբունքը, հատկապես որ այս երկու երկրները մեր հյուսիսային հարեւաններն են»,- հավելել է նա:
«Որոշումը ոչ մի դեպքում ռազմական չէ, այն պետք է լուծվի քաղաքական ճանապարհով. ուստի մենք դեմ ենք հանդես գալիս ցանկացած ռազմական գործողության: Քանի որ այս պատերազմում պարտվողները մարդիկ են` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում ռմբակոծվել են բնակելի տարածքները: Այս պատերազմը հակասում է երկու երկրների ժողովուրդների շահերին, ինչպես նաեւ` տարածաշրջանի անվտանգությանը: Որոշ կողմնակի կողմեր նույնպես խթանում են լարվածությունը, ինչպիսիք են Սիոնիստական ռեժիմը եւ Թուրքիան: Մենք խորապես հավատում ենք, որ խաղաղությունը կհաստատվի ի շահ երկու երկրների»,- հավելել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը