«Մենք բոլորս հայ ենք»․ իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի կոչը (վիդեո)
Իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն գրառում է կատարել իր ֆեյսբուքում, որին կցել է տեսանութ։ Տեսաուղերձում դիրիժորն իր աջակցությունն է հայտնել բոլոր հայերին․
«Այս տեսաուղերձով աջակցությունս եմ հայտնում հայերին, որոնք պատերազմում են Ադրբեջանի, Թուրքիայի, իսլամիստ ահաբեկիչների դեմ՝ հայկական հողում, որի անունը Արցախ է։ Այն միշտ պատկանել է Հայաստանին: Մենք պետք է լինենք Հայաստանի ու հայերի կողքին, քանզի լռությունն ամենավատ բանն է , որ կարող ենք անել։ Բոլորս շատ հայ ընկերներ ունենք, ես վստահ եմ, եւ գիտենք, թե ինչպիսին են հայ ընկերներն ու հայերը։ Դժվար պահերին նրանք զանգահարում են, նրանք միշտ կողքիդ են, մշտապես հարցնում են՝ ինչ կարող են անել քեզ համար։ Եկեք անենք նույնը՝ նրանց ցույց տանք, որ մենք նույնպես այնտեղ ենք, նրանց հետ եւ նրանց համար։ Եկեք կանգնենք հայերի կողքին։ Մենք բոլորս հայ ենք»։
Հիշեցնենք, որ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով. նա, իր գործընկերներ Միխայիլ Յուրովսկին ու Սերգեյ Սմբատյանը ղեկավարեցին 24/04 համաշխարհային նվագախումբը: Հանդիսատեսը դեռեւս հիշում է իտալացի երաժշտի մեկնաբանմամբ Խաչատրյանի, Բաբաջանյանի եւ Հարությունյանի ստեղծագործություններից բաղկացած միքսը։
Այնուհետու դիրիժորը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով «Արամ Խաչատրյան» համերգասրահում ղեկավարեց մեկ համերգ, ապա Ազգային օպերային թատրոնում Վերդիի «Տրավիատա» եւ «Տրուբադուր» օպերաները: Հայաստան այցը Ջանլուկա Մարչիանոյի համար եղավ ճակատագրական՝ ամուսնացավ հայուհու հետ։
Դիրիժորն այցելել է նաեւ Արցախ, ինչի պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում», ինչն էլ Ջանլուկա Մարչիանոյի համար հաճույք է։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը