Աֆղանստանում առնվազն 13 մարդ է մահացել մահապարտի ավտոմեքենայի մեջ ռումբի պայթյունի հետեւանքով
Աֆղանստանի արեւելքում առնվազն 13 մարդ է մահացել մահապարտի բեռնատարի մեջ ռումբի պայթյունի հետեւանքով, հայտնում է Associated Press-ը` վկայակոչելով կառավարության աղբյուրները:
Երկրի ՆԳՆ խոսնակ Թարիք Արիանը հայտնել է, որ առնվազն 38 մարդ է վիրավորվել Նանգարհար նահանգում տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տեղացիները հավաքվել էին մոտակա մզկիթի մոտ ցերեկային աղոթքների համար:
Նահանգապետի խոսնակ Աթահուլահ Հոգյանին ասել է, որ պայթյունից հետո մի քանի զինված մարդ փորձել է ներխուժել Գանիհայիլ թաղամասի շենքեր, սակայն աֆղանական ուժերը նրանց գնդակահարել են:
Դեռ որեւէ խմբավորում չի հայտարարել միջադեպի համար իր պատասխանատվության մասին:
Դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի կառավարության եւ Քաթարում արմատական «Թալիբան» շարժման միջեւ բանակցությունների մեկնարկի ֆոնին, որի նպատակն է վերականգնել խաղաղությունը երկրում տասնամյակներ տեւած պատերազմից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին