Ջոնսոնը Թրամփին շուտափույթ ապաքինում է մաղթում
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «շուտափույթ ապաքինում» է մաղթում COVID-19-ից:
«Լավագույն մաղթանքներս նախագահ Թրամփին եւ առաջին տիկնոջը: Հուսով եմ՝ երկուսն էլ արագ կապաքինվեն կորոնավիրուսից», - գրել է նա Twitter-ում:
Ապրիլին Ջոնսոնը հոսպիտալացվել էր COVID-19-ով վարակվելուց հետո: Դուրս գրվելով՝ վարչապետը շնորհակալություն էր հայտնել Սուրբ Թոմասի հիվանդանոցի բժիշկներին եւ բուժքույրերին` իր կյանքը փրկելու համար: Ջոնսոնը բուժում է ստացել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Ուրբաթ վաղ առավոտյան Թրամփը Twitter-ում հայտնել է, որ ինքը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը վարակվել են կորոնավիրուսով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է ախտորոշվել նրա օգնականի մոտ, որը նրան ուղեկցում էր վերջին ուղեւորություններում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին