ՌԴ ԱԽ-ում նշել են Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վտանագավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ նշել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ վտանգավորությունը՝ կապված Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին տարածաշրջան տեղափոախելու հետ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջանում ծայրահեղ վտանգավորությունը՝ կապված Սիրիայից եւ Լիբիայից զինյալներին այնտեղ տեղափոախելու հետ»,- հայտարարել է Պեսկովը։
«Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել Ղարաբաղում շփման գծի իրավիճակին»,- ասել է Պեսկովը։ «Կրկին ծայրահեղ մտահոգություն է արտահայտվել՝ կապված շարունակվող մարտերի հետ»,- հավելել է նա։
«Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների պատրաստվող համատեղ հայտարարության մասին»,- հայտնել է Կրեմլի ներկայացուցիչը։
Քննարկվել է նաեւ Ռուսաստանին հարեւան պետությունների հետ աշխատանքը, ինչը, երկրի նախագահի խոսքով, «ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»։ Այս համատեքստում ՌԴ ԱԽ անդամները լսել են Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի զեկույցը։ Խոսակցություն է ծավալվել նաեւ ընթացիկ սոցիալ-տնտեսական օրակարգի շուրջ։
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ԱԳ եւ ՆԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը եւ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի բնապահպանական գործունեության, էկոլոգիայի եւ տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին