Էնթոնի Սկարամուչի. Թրամփի եւ Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել: Այս մասին CNBC-ի հետ զրույցում ասել է Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի նախկին ղեկավար Էնթոնի Սկարամուչին:
90 րոպե տեւած դեբատների ժամանակ թեկնածուները կտրել են միմյանց խոսքը, իսկ մոդերատորը՝ Fox News-ից Քրիս Ուոլեսը, հնարավորինս փորձել է վերահսկել դեբատների ընթացքը:
«Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հաղթել է: Անկեղծ ասած՝ այդ դեբատները երկրում կոնֆուզի զգացողություն առաջացրեցին»,-ասել է Սկարամուչին:
Թրամփի եւ Բայդենի միջեւ եւս 2 դեբատ է ծրագրվում հոկտեմբերի 15-ին եւ 22-ին:
Սկարամուչիի խոսքով՝ ամերիկացիներն ավելի լավ չեն ապրում, քան 4 տարի առաջ: Չնայած նրան, որ Թրամփին չի կարելի մեղադրել պանդեմիայի հետեւանքով առաջացած ճգնաժամի մեջ, նրա խոսքով, «Թրամփին կարելի է մեղադրել նրա համար, որ նա չի կարողանում հաղթահարել այն»:
Նա հավելել է, որ Բայդենն ավելի համակրելի ֆիգուր է, քան Թրամփը: «Կարծում եմ՝ Բայդենը կհաղթի»,-նշել է Սկարամուչին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին